
ԱՄՆ-ում 5 մարդ է զոհվել «Դորիան» փոթորկի պատճառով. CNN

ԱՄՆ-ում 5 մարդ է զոհվել «Դորիան» փոթորկի պատճառով, որն այժմ գտնվում է Հյուսիսային Կարոլինայի նահանգի ափից ոչ հեռու: Այս մասին հայտնել է CNN հեռուստաալիքը:
Հեռուստաալիքի տվյալներով՝ փոթորկի մոտենալու հետ կապված տարբեր պատճառներով երեք մարդ է մահացել Ֆլորիդայում եւ երկուսը՝ Հյուսիսային Կարոլինայում: ԱՄՆ-ի Փոթորիկների դիտարկման ազգային կենտրոնի վերջին գնահատումների համաձայն՝ «Դորիանն» այժմ գտնվում է ԱՄՆ-ի Ուիլմինգթոն ափամերձ քաղաքից (Հյուսիսային Կարոլինայի նահանգ) մոտավորապես 60 կիլոմետր հարավ-արեւելք ընկած շրջանում եւ շարժվում է հյուսիսարեւելյան ուղղությամբ՝ վայրկյանում 5,9 մետր արագությամբ:
Մթնոլորտային երեւույթի սահմաններում քամու առավելագույն արագությունը կազմում է վայրկյանում շուրջ 44 մետր: Կանխատեսումների համաձայն՝ «Դորիանը» Հյուսիսային Կարոլինայի ափի մոտ կգտնվի նաեւ սեպտեմբերի 6-ին, հաղորդել է ՏԱՍՍ-ը: