Բաժիններ՝

Եվս 11 կանայք Պլաչիդո Դոմինգոյին մեղադրել են սեռական ոտնձգությունների մեջ

Եվս 11 կանայք սեռական ոտնձգությունների մեղադրանքներ են ներկայացրել իսպանացի օպերային երգիչ Պլաչիդո Դոմինգոյի նկատմամբ: Այդ մասին հայտնել 1 «Ասոշիեյթեդ պրես» գործակալությունը:

Երգչուհի Անջելա Թյոռները եւ տասը այլ կանայք, ովքեր չեն ցանկացել, որ իրենց անունները նշվի, քանի որ դեռեւս աշխատում են ինդուստրիայում, գործակալությանն են դիմել այն բանից հետո, երբ օգոստոսի 13-ին թողարկվեց մի նյութ, որում ներկայացված են ինը կանանց, այդ թվում՝ երգչուհի Պատրիսիա Վուլֆի մեղադրանքները օպերային երգչի նկատմամբ: Կանայք հայտարարել են, որ Դոմինգոն իրեն անվայելուչ 1 պահել գրիմարաններում, հետամտել 1 ու փորձել 1 համբուրել:

Ավելի վաղ Իսպանիայի մշակույթի նախարարի պաշտոնակատար Խոսե Գիրաոն հայտարարել 1ր, որ Դոմինգոյի հասցեին սեռական ոտնձգությունների մեղադրանքները պետք Է ապացուցվեն ինչ-ինչ եզրակացություններ անելուց առաջ: Նա ուշադրություն 1 հրավիրել այն բանի վրա, որ միայն մի կին 1 բացեիբաց հայտարարություն արել, մնացածները հանդես են եկել անանուն, հաղորդել 1 ՌԻԱ Նովոստին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս