
Այս տարվա առաջին 7 ամիսներին Հայաստանից մրգային գինիների արտահանումն աճել է 41 տոկոսով․ Փաշինյան

Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Այս տարվա առաջին 7 ամիսներին Հայաստանից մրգային գինիների արտահանումն աճել է 41 տոկոսով. արտահանվել է շուրջ 6.3 միլիոն դոլարի մրգային գինի:
Անկեղծ ասած՝ նախկինում միշտ կասկածով եմ վերաբերվել այս արտադրատեսակին, բայց այս տարի Սարյան փողոցում տեղի ունեցած գինու փառատոնի ընթացքում համոզվեցի, որ հայաստանցի գինեգործներին հաջողվել է հատկապես նռան գինին հասցնել բոլորովին նոր՝ բարձր մակարդակի եւ այս ապրանքատեսակը հայկական նոր բրենդ դառնալու բոլոր հնարավորություններն ունի»:
https://www.facebook.com/nikol.pashinyan/posts/2399119327075115?__xts__[0]=68.ARCdjuyb47xEy1N9fnaDi0AHusdVfcT8AP7tD5puq7TcWNOCxNOBqVKICF-4KoAEmCxtINF54kQArgHkguM7Q6tvlciOU8PPdDtz9fmcpPIcGoud3JUvYlruFmY3STe62BRuT6STaP1an53sTP7jRSvs4fYaqIB2G9yIyQ9ZbEgQUHHIrPeWLCC3KTgFRHXhPTSHjxeHtutWVyoSsOEsR4zgqJtCNPgi2UY7xmLvb4nYR-CYwX0bCMU0muO1IalcbBlbF-mYd-BNECEs2UifLD5rC_FBwtjKaGTHiwjzp0S6OBjmSxk27BabX1wPWV8LX18G5PDCIMPe6mTZxbBQQZEYmuXFuiSU7mMdL7Lizkd4Jgn5A0_5mA&__tn__=-R