Այս բաղադրատոմսով հագեցնող ընթրիքն ապահովված է
Բաղադրիչներ
1. Սպագետի – 400 գ
2. Աղացած տավարի միս – 500 գ
3. Սոխ – 1 գլուխ
4. Սխտոր – 1/2 գլուխ
5. Լոլիկ – 2 հատ
6. Տոմատի մածուկ – 2 թ/գ
7. Աղացած սև պղպեղ – 1 պտղունց
8. Ծովի աղ – ըստ ցանկության
Պատրաստման եղանակը
1. Սպագետին եռացնել:
2. Մսագնդիկները պատրաստելու համար սոխը մանր կտրատել, խառնել մսին, համեմել աղով և պղպեղով, ավելացնել ձուն և գնդեր ձևավորել, թավալել ալյուրի մեջ:
3. Տապակի մեջ արևածաղկի ձեթ լցնել, թեթևակիորեն տապակել մսագնդիկները, այնուհետև ավելացնել լոլիկները և շոգեխաշել: Լոլիկի մածուկը ջրով բացել, ավելացնել պղպեղ, աղ, իտալական համեմունքների խառնուրդ: Ավելացնել մսանգնդիկներին և եռացնել:
4. Մատուցել՝ սպագետիի հետ խառնելով:
Պատրաստեց Անի Գաբուզյանը