Բաժիններ՝

Վիոլա Դևիսը Միշել Օբամային կմարմնավորի քաղաքական դրամայում

«Օսկար» մրցանակի դափնեկիր Վիոլա Դեւիսը Միշել Օբամային կմարմնավորի «Առաջին տիկիններ» բազմասերիանոց հեռուստատեսային քաղաքական դրամայում: Այս մասին հայտնել է Variety-ն:

Աղբյուրը հրատարակությանը պատմել է, որ դերասանուհին արդեն ստորագրել է նախագծին մասնակցելու պարտավորագիրը: Դեւիսը նաեւ կդառնա կինոնկարի գործադիր պրոդյուսերը:

Սերիալում կպատմեն տարբեր դարաշրջաններում Միացյալ Նահանգների նախագահների կանանց անձնական եւ քաղաքական կյանքի մասին: Այսպես, առաջին եթերաշրջանը նվիրված կլինի Էլեոնորա Ռուզվելտին, Բեթի Ֆորդին եւ Միշել Օբամային:

Նախագծի սցենարիստը եւ պրոդյուսերը Ահարոն Քուլին է («Արյունոտ առու», «Տասներկու»): Մյուս մանրամասներն առայժմ հայտնի չեն, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս