Lionsgate Movies-ը ցուցադրել է Bombshell ֆիլմի առաջին թիզերը, որում գլխավոր դերերը կատարել են Շառլիզ Թերոնը, Մարգո Ռոբին եւ Նիկոլ Քիդմանը: Հոլովակը հրապարակված է ստուդիայի YouTube-ալիքում:
Ամերիկացի ռեժիսոր Քվենտին Տարանիտինոն 56 տարեկանում առաջին անգամ հայր կդառնա, նա եւ նրա կինը՝ Դանիելան, երեխայի են սպասում: Այս մասին հայտնել է զույգը People հրատարակությանը:
Samsung Electronics ընկերությունն օգոստոսի 23-ին սկսում է իր Galaxy Note 10 նոր առաջատար սմարթֆոնի վաճառքներն աշխարհի 70 երկրում: Այս մասին հայտնել է կորպորացիայի մամուլի ծառայությունը:
Ամերիկացի ջրասուզորդ-հետազոտողները, որոնք արշավ են կազմակերպել դեպի «Տիտանիկ» շոգենավի բեկորները, հայտնաբերել են նավի «սարսափազդու» վնասվածքներ, որոնք առաջացել են միկրոօրգանիզմների եւ կոռոզիայի ներգործությունից: Այս մասին ասված է Atlantic Productions ընկերության հրապարակած մամուլի տեղեկագրում:
Կամավորները կենդանիներին տեղափոխել են անասնաբուժական կլինիկա, որպեսզի այնտեղ գնահատել նրանց առողջական վիճակը: Դրանից հետո նրանց վերցրել են թագավորական հովանավորության ներքո:
Դիետիկ չիզքեյք. 100 գրամում նույնիսկ 100 կալորիա չի պարունակվում:
Հոլիվուդյան դերասան Դուեյն Ջոնսոնը, Forbes-ի վարկածով, դարձել է տարվա ամենաբարձր վարձատրվող դերասանը: Հանդեսը ներկայացրել է հերթական վարկանիշը եւ աստղի վաստակը գնահատել է 89,4 մլն դոլար:
Սենտ Վերժ քաղաքի (Դը Սեւրի դեպարտամենտ, Ֆրանսիայի արեւմուտք) բնակիչը 4 միլիոն եվրո է շահել Loto վիճակախաղով: Այս մասին հայտնել է France Bleu ռադիոկայանը:
ԱՄՆ-ի Նյու Յորքի նահանգի Քոռնելի համալսարանի գիտնականներն ստեղծել են կարագի ցածրկալորիական նմանակ, որը գլխավորապես բաղկացած է ջրից: Այս մասին ասված է հաստատության կայքում հրապարակված հաղորդագրության մեջ:
Չինաստանի Հեֆեյ քաղաքի (Անհոյի նահանգ) իննամյա բնակիչը շլություն է ձեռք բերել սմարթֆոնից ունեցած կախվածության պատճառով: Այդ մասին հայտնել է Asia One-ն:
Մեկ տարի շարունակ մարդկանց կերակրել են դատարկ խոստումներով, և հիմա, երբ եկել է համարձակ քայլերի դիմելու, պատասխանատվություն վերցնելու և որոշում կայացնելու պահը, կառավարությունը հայտնվել է ամուլ վիճակում։