Բաժիններ՝

Ֆրանսիացին 4 մլն եվո է շահել վիճակախաղով

Սենտ Վերժ քաղաքի (Դը Սեւրի դեպարտամենտ, Ֆրանսիայի արեւմուտք) բնակիչը 4 միլիոն եվրո է շահել Loto վիճակախաղով: Այս մասին հայտնել է France Bleu ռադիոկայանը:

Ֆրանսիայի խաղերի ասոցիացիայի տվյալներով՝ հաղթողին բաժին է ընկել խաղի ջեքփոթը, որը տեղի է ունեցել հուլիսի 22-ին: Նա միակն է, ով նշել է բոլոր վեց երջանիկ թվերն իր տոմսում, որը ձեռք է բերել Leclerc առեւտրական ցանցի խանութներից մեկում:

«Ես չէի հավատում արդյունքներին, երբ դրանք հրապարակեցին, պահանջվեց մի քանի օր՝ հասկանալու, թե ինձ հետ ինչ է տեղի ունենում»,- պատմել է տղամարդը:

Պատասխանելով հարցին, թե ինչպես է ծախսելու իր գումարը, նա նշել է, որ «ինքն արդեն մի քանի ծրագրեր ունի դրա վերաբերյալ», հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս