56-ամյա Քվենտին Տարանտինոն առաջին անգամ հայր կդառնա
Ամերիկացի ռեժիսոր Քվենտին Տարանիտինոն 56 տարեկանում առաջին անգամ հայր կդառնա, նա եւ նրա կինը՝ Դանիելան, երեխայի են սպասում: Այս մասին հայտնել է զույգը People հրատարակությանը:
արանտինոն ամուսնացել է 2018 թվականի նոյեմբերին իտալացի երգչուհի եւ մոդել Դանիելա Պիկի հետ, նրա համար այդ ամուսնությունը դարձել է առաջինը:
«Դանիելա եւ Քվենտին Տարանտինոներն ուրախ են հայտնելու, որ իրենք երեխայի են սպասում»,- ասված է հայտարարության մեջ: Տարանտինոն եւ Պիկը ծանոթացել են 2009 թվականին Իսրայելում:
Ավելի ուշ զույգը բաժանվել է, բայց 2015 թականին նրանք կրկին սկսել են հանդիպել: 2017 թվականին Տարանտինոն եւ Պիկը հայտնել են նշանադրության մասին, հարսանիքը կայացել է 2018-ի նոյեմբերին, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: