Բաժիններ՝

Ջրասուզորդները պատմել են «Տիտանիկի» «սարսափազդու» վնասվածքների մասին

Ամերիկացի ջրասուզորդ-հետազոտողները, որոնք արշավ են կազմակերպել դեպի «Տիտանիկ» շոգենավի բեկորները, հայտնաբերել են նավի «սարսափազդու» վնասվածքներ, որոնք առաջացել են միկրոօրգանիզմների եւ կոռոզիայի ներգործությունից: Այս մասին ասված է Atlantic Productions ընկերության հրապարակած մամուլի տեղեկագրում:

Արշավը, որի կազմում եղել են գիտնականներ, պատմաբաններ եւ ջրասուզորդներ, դարձել է մարդու մասնակցությամբ «Տիտանիկի» առաջին հետազոտությունը 14 տարվա ընթացքում: Ութ օրում կատարվել է հինգ սուզում դեպի նավի բեկորները, որոնց ընթացքում կատարվել են լուսանկարներ 4K ձեւաչափով:

«Տիտանիկի» պատմության մասնագետ Փարք Սթիվենսոնը վստահություն է հայտնել, որ հետագայում նավի քայքայման գործընթացը կսաստկանա:

Բրիտանական «Տիտանիկ» շոգենավը, որը համարվում էր աշխարհում խոշորագույն մարդատար հանրանավը, 1912 թվականի ապրիլի 14-ին այսբերգի է բախվել Նյու Յորք ուղերթի ժամանակ եւ ջրասույզ եղել 2 ժամ 40 րոպե անց: «Ծովային հսկայի» նավաբեկությունը, որի հետեւանքով զոհվեց շուրջ 1,5 հազար մարդ, ցնցեց ամբողջ աշխարհը, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս