Չինաստանում սմարթֆոնի առջև երկար նստող երեխան շլություն է ձեռք բերել
Չինաստանի Հեֆեյ քաղաքի (Անհոյի նահանգ) իննամյա բնակիչը շլություն է ձեռք բերել սմարթֆոնից ունեցած կախվածության պատճառով: Այդ մասին հայտնել է Asia One-ն:
Ամռան արձակուրդին երեխան հեռախոսը ցած չի դրել ձեռքից՝ օրական ինը ժամ զբաղվելով խաղերով: Ծնողների խոսքով՝ տղան վերցնում էր գաջեթն ու փախչում, հենց որ իրենք շրջվում էին: Դրա հետեւանքով կարճ ժամանակում տղայի մոտ խիստ շլություն է զարգացել:
Ակնաբույժը հաստատել է, որ տեսողության խդիրները կարող էին առաջանալ հեռախոսով ավելորդ տարվածությունից եւ խորհուրդ է տվել մի քանի ամիս սահմանափակել Էկրանի առջեւ անցկացվող ժամանակը:
Եթե բարելավում չլինի, ստիպված կվիրահատեն: Այնուամենայնիվ, տուժողն ինքը մտադիր չէ հրաժարվել սմարթֆոնից: «Ես չեմ կարող»,- հայտարարել է նա բժշկին, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: