Թողարկվել է Fox News-ում սեռական ոտնձգությունների մասին ֆիլմի թիզերը
Lionsgate Movies-ը ցուցադրել է Bombshell ֆիլմի առաջին թիզերը, որում գլխավոր դերերը կատարել են Շառլիզ Թերոնը, Մարգո Ռոբին եւ Նիկոլ Քիդմանը: Հոլովակը հրապարակված է ստուդիայի YouTube-ալիքում:
Կինոնկարը պատմում է Fox News հեռուստաալիքի հիմնադիր եւ գլխավոր տնօրեն Ռոջեր Էյլսի սեռական ոտնձգությունների հետ կապված մեղադրանքների շուրջ ծագած սկանդալի մասին: Նրան մարմնավորել է Ջոն Լիթգոուն: Շառլիզ Թերոնին բաժին է հասել հաղորդավարուհի Մեգին Քելիի, իսկ Քիդմանին՝ Գրեթչին Կառլսոնի դերը:
Մարգո Ռոբին խաղացել է մտացածին հերոսուհու՝ գործադիր պրոդյուսեր Քայլա Փոսփայսիլի դերը: Պլանավորվում է, որ կինոնկարը ԱՄՆ-ի վարձույթ կմտնի դեկտեմբերին:
Էյլսը Fox News-ը հիմնադրել է 1996 թվականին եւ այն անփոփոխ գլխավորել մինչեւ 2016 թվականի հուլիսը:
Նա պաշտոնից հեռացել է սկանդալի ֆոնին: Գրեթչեն Կառլսոնն առաջիններից մեկն էր, որն Էյլսին հրապարակավ մեղադրեց սեռական ոտնձգությունների մեջ եւ նրա դեմ դատական հայց ներկայացրեց: Ինչպես հայտնել է Vanity Fair հանդեսը, Կառլսոնին 20 մլն դոլար է առաջարկվել հայցը հետ վերցնելու դիմաց: ԶԼՄ-ների տվյալներով՝ ընդամենն Էյլսին ոտնձգությունների մեջ մեղադրել են տասից ավելի կանայք, հաղորդել է ՏԱՍՍ-ը: