Երևանը համալրվում է ևս 3 աղբատար մեքենայով. Հովսեփ Կուբատյան
Երևանը համալրվում է ևս 3 աղբատար մեքենաներով: Այս մասին հայտնել է Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Հովսեփ Կուբատյանը։
«Հայ-վրացական սահմանին ևս երեք մեքենաներ անհամբեր սպասում են իրենց հերթին»,-ֆեյսբուքյան իր էջում գրել է նա:
Մեկնաբանություններում Կուբատյանը հավելել է, որ վերոհիշյալ 3 ավտոմեքենաների ժամանումից հետո Երևանի քաղաքապետարանի նոր աղբահավաքների թիվը կհասնի 19-ի։
Հայ-վրացական սահմանին ևս երեք մեքենաներ անհամբեր սպասում են իրենց հերթին 🙂
Gepostet von Հովսեփ ԿուբաՏյան am Sonntag, 18. August 2019