11 խորհուրդ Facebook էջը 2019-ին զարգացնելու համար
Նաև կան արված հետազոտություններ, ըստ որոնց Facebook-ի գրառումների օրգանական տեսանելիության տոկոսը տարիների ընթացքում ընկնում է։
Facebook-յան էջերը զարգացնելը օրեցոր ավելի ու ավելի է դժվարանում։ Եվ եթե հաշվի առնենք այն փաստը, որ Facebook-ը պարբերաբար փոփոխությունների է ենթարկում իր ալգորիթմը, ապա SMM մասնագետները լուրջ փոփոխությունների պետք է ենթարկեն իրենց ընդհանուր մարտավարությունը հաջողության հասնելու համար։
Ինչպե՞ս դիմակայել այս ամենի դեմ և ճիշտ քայլեր կատարել։
Այսօր մենք կխոսենք 11 հնարքների մասին, որոնք կօգնեն ձեզ ձեր Facebook-յան էջը առաջխաղացնել, նոր հետևորդներ ներգրավվել և արդեն առկա հետևորդներին ակտիվ պահել։
1.Ստեղծեք 110%-անոց որակյալ և օգտակար քոնթենթ:
Որակյալ քոնթենթի մասին մեր պատկերացումները կարող են տարբեր լինել։
Եվ ուրեմն, եկեք հասկանանք թե ինչպե՞ս կարելի է ստեղծել իրական-որակյալ քոնթենթ։
-Նախ հարկավոր է իմանալ, թե ում համար է ստեղծվում տվյալ քոնթենթը և ստեղծել target audience կոչվածը, որի մեջ հստակ կնշենք մեր թիրախային լսարանի մասին տարբեր տվյալներ (տարիք, հետաքրքրություն, գտնվելու վայր, մասնագիտություն և այլն): Այս մասին ինֆորմացիա հստակ կարող ենք ստանալ Facebook-ի Insights բաժնում։
-Մրցակիցների ստեղծած և տարածած քոնթենթը ուսումնասիրելը օգտակար է նամանավանդ այն դեպքում, երբ դուք նոր եք սկսում ծավալել գործունեություն Facebook-ում և շատ հավանական է, որ չունենաք քոնթենթի շատ գաղափարներ։
Ձեր մրցակիցների էջերը կարող եք ավելացնել Facebook-ի Pages to watchբաժնում և շաբաթական մեկ-երկու անգամ ստուգել Ձեր մրցակիցների տարածած քոնթենթը։
Միշտ հիշեք, մրցակիցներին ուսումնասիրելը և նրանցից քոնթենթի իդեաներ գեներացնելը ամենևին ամոթ չէ և չի համարվի քոնթենթի գողություն։
Ուղղակի փորձեք նույն կերպով չկրկնօրինակել այդ քոնթենթը, այլ ուղղակի ստեղծել ավելի լավը, քան նրանցն է։
-Չվաճառել ձեր պրոդուկը կամ ծառայությունը յուրաքանչյուր գրառումով։
Մարդիկ սիրում են ավելի ինֆորմատիվ և ուսուցողական քոնթենթ։
Եվ եթե դուք փորձեք բոլոր գրառումներով վաճառք իրականացնել, նախ Ձեզ մոտ դա չի ստացվի։ Եվ հետո, գրառումները ավելի քիչ engagement (լայք, քոմենթ կամ տարածում) կսկսեն կհավաքել, քանի որ նմանատիպ գրառումները միշտ ավելի վատ արձագանք են ստանում։ Փորձեք ստեղծել քոնթենթ, որը կլինի ինֆորմատիվ, ժամանցային կամ ուսուցողական։
2․ Շատ հաճախակի օգտագործեք Facebook-ի Insights բաժինը
Facebook-ի Insights բաժինը կարծում եմ բոլորիդ է ծանոթ։ Բայց արդյո՞ք դուք լիովին օգտագործում եք այդ ստատիստիկ տվյալները որոշումներ կայացնելու համար։
Եկեք նախ հասկանանք, թե ի՞նչ ստատիստիկ տվյալներ է Facebook-ը մեզ տրամադրում: Ես առանաձցրել եմ առաջնային կարևորություն ունեցող բաժինները միայն։
– Overview։ Այստեղ ներկայացվում է ընդհանուր ստատիստիկա էջի դիտումների, լայքերի, գրառումների հասանելիության և ընդհանուր էջի ակտվիության մասին։
– Promotions: Այստեղ ներկայացվում են այն գրառումները, որոնք գովազդվել են Ձեր էջով։ Նաև, մանրամասն կարող եք տեսնել գովազդների արդյունավետությունը։
– Followers: Այստեղ ներկայացվում է ստատիստիկա էջի հետևորդների մասին։ Նաև կարող եք տեսնել UnFollow արած մարդկանց ստատիստիկ տվյալները տրված օրերով։
– Likes: Այստեղ ներկայացվում է ստատիստիկա ձեր էջը հավանած մարդկանց մասին։ Նաև կարող եք տեսնել UnLike արած մարդկանց ստատիստիկ տվյալները տրված օրերով։
– Reach: Այս բաժնում ներկայացվում է ձեր գրառումների հասանելիության ստատիստիկան, որը իր մեջ ներառում է թե օրգանական և թե վճարովի հասանելիության թվերը տրված ժամանակահատվածում։
– Posts: Այս բաժնում ներկայացվում է ստատիստիկա, թե շաբաթվա ո՞ր ժամերին և օրերին են Ձեր էջի հետևորդները ավելի ակտիվ։ Միաժամանակ կարող եք տեսնել արված բոլոր գրառումները՝ դասակարգված իրենց տեսակով, հասանելիությամբ և ներգրավվածությամբ։
– Videos: Այս բաժնում ներկայացված է ստատիստիկա ձեր էջում տեղադրված վիդեոների մասին։
– People: Այս բաժնում էլ կարող եք տեսնել դեմոգրաֆիկ տվյալներ Ձեր էջի հետևորդների մասին ներառյալ սեռ, սարիք, երկիր և օգտագործման լեզու։
Հնարավոր է, որ բիզնեսի տեսակից ելնելով Ձեզ անհրաժեշտ չլինի ուսումնասիրել այս ամբողջ ինֆորմացիան։ Ուսումնասիրեք այն ստատիստիկ տվյալները, որոնք Ձեզ հարկավոր են և կօգնեն Ձեզ կայացնել խելացի որոշումներ էջը զարգացնելու համար։
3․ Մի փորձեք վաճառել Ձեր պրոդուկտը կամ ծառայությունը յուրաքանչյուր գրառման մեջ
Facebook-ի feed-ը թերթելուց մենք անընդհատ տեսնում ենք գրառումներ տարբեր բրենդերի էջերից, որոնց մեծ մասն ուղղակի անտեսվում է այն պարզ պատճառով, որ նրանք յուրաքանչյուր գրառումով ցանկանում են վաճառել իրենց պրոդուկտը։
Երբ այս գործողությունը կրում է շարունակական բնույթ, էջի engagement-ը շատ հավանական է որ ընկնի և ավելի քիչ մարդ սկսի ներգրավվել Ձեր գրառումներում։
Միշտ պետք է հիշել, որ վաճառող քոնթենթի և ուսուցողական/ժամանցային քոնթենթի հարաբերակցությունը պիտի լինի 20%՝ վաճառող, 80%` ուսուցողական/ժամանցային։
Այս թվերը կարող են փոփոխվել որոշակի տոկոսով, բայց այդ շեղումը շատ մեծ չի կարող լինել։
Խորհուրդ։ Գրառումը կատարելուց առաջ ինքներդ կարդացեք այն և ազնվորեն խոստովանեք, արդյո՞ք կհետաքրքրեր Ձեզ այն, եթե այլ բրենդ նմանատիպ գրառում կատարեր և դուք տեսնեիք այն։
4․ Անընդհատ կատարեք տեստավորումներ։
Իմ կարծիքով չկա իդեալական քոնթենթի։
Այսինքն ցանկացած քոնթենթի արդյունավետության վրա մենք անընդհատ կարող ենք աշխատել կատարելով տարբեր տեստավորումներ։
Մենք կարող ենք տեստավորման ենթարկել տարբեր դետալներ, ներառյալ․
— տեղադրված քոնթենթի վերնագիրը,
— տեղադրված քոնթենթի ժամը,
— տեղադրված հղման Preview նկարը (սա այն նկարն է, որը տեսնում ենք հղում տեղադրելուց),
— վիդեոների և նկարների արդյունավետությունը (հնարավոր է դրանցից մեկն ավելի լավ աշխատի, քան մյուսը),
— կարճեցված հղումները (bit.ly/xxx) և երկար հղումները,
— մրցույթների արդյունավետությունը և այլն․․․
Կախված ձեր ոլորտից, վերը նշվածները կարող են փոփոխվել։
Բայց մի բան հստակ է․ տեստավորումները կօգնեն Ձեզ հասկանալ, թե որ քոնթենթն է արդյունավետ էջի համար և որը ոչ։
5․Շատ արագ պատասխանեք Ձեր էջին ուղարկվող նամակներին
Ձեր այս քայլը ոչ միայն կմեծացնի վստահությունը բրենդի նկատմամբ, այլև կարող է պատճառ հանդիսանալ, որ էջն ավելի լայն տարածում գտնի։
Հատկապես այն մարդիկ, ովքեր սիրում են Facebook-ում կիսվել իրենց ընկերերի հետ այն բրենդների մասին, որոնց հետ առնչություն են ունենում, կարող շատ լավ անդրադառնալ էջի վարկանիշի վրա։
Եվ հետո էլ, արագ պատասխան ստանալ մենք բոլորս ենք Եիրում։ Հնարավորինս շատ եղեք Ձեր օգտատերերի կողքին։
6․ Անպատասխան մի թողեք Ձեր էջի ոչ մի ակտիվություն։
Էջի ակտիվությունը անպատասխան չթողելն իր մեջ ներառում է՝
– ուղարկված նամակներին պատասխանելը,
– կատարված մեկնաբանություններին պատասխանելը,
– գրված կարծիքներին (review) պատասխանելը,
– հրապարակային գրված գրառմանը անարձագանք չթողելը, որտեղ նշված է (mentioned) Ձեր էջը և այլն։
Սա կարող է բարձրացնել էջի ակտիվության մակարդակը և ինչքան շատ մարդ Ձեր էջի հետ առնչություն ունենա, այնքան մեծ է հավանականությունը որ Facebook-ը այդ մարդուն ցույց կտա ձեր էջի հաջորդ գրառումները։
Եվ բացի այդ, շատ հաճելի է ցանկացած օգտատիրոջ համար, երբ նրա մեկնաբանությունը կամ կարծիքը չի անտեսվում տբվյսլ բրենդի կողմից։
7․ Հաճախակի թարմացրեք Ձեր էջում առկա ինֆորմացիան։
Շատ հաճախ մենք մոռանում ենք թարմացնել մեր էջում առկա ինֆորմացիան․
– հասցե
– հեռախոսահամար,
– էջի նկարագրություն,
– կոնտակտային այլ տվյալներ։
Սա կարող է ուղիղ կերպով չանդրադառնալ էջի տարածման և զարգացման վրա, բայց ցանկալի է որ ամսական գոնե մեկ անգամ ստուգեք ինֆորմացիան և անհրաժեշտության դեպքում կատարեք համապատասխան թարմացումներ։
Եթե հաճախորդը այցելի Ձեր էջ ևչկարողանա գտնել իրեն անհրաժեշտ կոնտակտային տվյալը, շատ հավանական է որ դուք ուղղակի «կորցնեք» այդ հաճախորդին կամ պոտենցիալ հաճախորդին։
Նաև ցանկալի է ունենալ տարբեր կոնտակտային ինֆորմացիա՝ մեկից ավել հեռախոսահամար, էլ․ հասցե, Twitter-ի կամ Instagram-ի հղումներ։
Դա կօգնի Ձեզ մնալ հասանելի Ձեր օգտատերերի համար և եթե ինչ որ պահի էլ որևէ կոնտակտային միջոց հասանելի չլինի, Ձեր հաճախորդը կարողանա այլ կերպ կապ հաստատել Ձեզ հետ և ստանա իրեն հուզող հարցի պատասխանը։
8․ Հետևեք ոլորտի թրենդներին և վերջին նորություններին
Հնարավոր է հիմա մտածեք թե ինչպե՞ս կարող է թրենդներին ու նորություններին հետևելը օգնել էջի զարգացմանը։
Միանշանակ այն կարող է օգնել ոչ ուղղակի իմաստով։
Թրենդի լինելը միշտ էլ խրախոսվում է և ցանկալի է որ օրական գոնե մեկ անգամ ուսումնասիրեք սոց ցանցերի վերջին նորությունների մասին։
Միգուցե հետաքրքիր քոնթենթի մասին նյութ տեսնեք ինչ որ կայքում, որը կարող եք փորձարկել ձեր էջում նույնպես։ Կամ հնարավոր է Facebook-ում գովազդներ տեղադրելու համար նոր հնարավորություն է ավելացել, ինչու՞ մրցակիցներից ուշ իմանալ այդ մասին և գործարկել այն։
Կարդացեք, տեղեկացեք և նոր իդեաներ փորձեք գեներացնել դրանց հիման վրա։
9․ Եղեք մարդկային և անհատական մոտեցում ցույց տվեք Ձեր էջի հետևորդներին
Մի պահեք Ձեզ ձեր հետևորդների հանդեպ, կարծես թե դուք մարդ չեք։
Այս արտահայտությունը մի փոքր կոպիտ է հնչում, բայց շատ ընկերություններ հենց այդպես էլ անում են։
Կան ընկերություններ, ովքեր ժամանակ առ ժամանակ մոռանում են այն մասին, որ իրենց էջին միացել են և հետևում են այնպիսի մարդիկ, ինչպիսին իրենք են։
Եվ ամեն անգամ անհետաքրքիր և միմիայն վաճառք հետապդնող քոնթենով փորձում են արդյունքների հասնել։
Բարեբախտաբար, այդ մոտեցումը չի աշխատում 21–րդ դարի օնլայն օգտատերերի մոտ։
Պետք է այլ բան մտածել։ Իսկ այլ բանը շատ պարզ է։ Ուղղակի լինել անմիջական և մարդկային մեր էջը հավանած անձանց հետ, տալով նրանց հետաքրքիր և ուսուցողական քոնթենթ։
Խորհուրդ։ Շատ ցանկալի է, որպեսզի էջի նամակներին պատասխանելուց գրվի պատասխանող անձի անվանումը։ Այդպես հաճախորդներն իրենց ավելի հարմարավետ կզգան։
10․ Կազմակերպեք Վեբինարներ
Վեբինարը հրաշալի միջոց է օգտատերերի հետ կապի մեջ մնալու, պրոդուկտի կամ ծառայության մասին նորություն հայտնելու կամ ուղղակի հետաքրքիր և օգտակար ինֆորմացիայով կիսվելու համար։
Վեբինարների միջոցով կարող եք ուղիղ եթերում պատասխանել նրանց հուզող հարցերին որը էլ ավելի կմեծացնի վստահությունը դեպի ձեր բրենդը։
Սկզբնական շրջանում կարող եք վեբինարներն անցկացնել հենց Facebook-ում։ Ցանկալի է նախնական տեղեկացնել, և ինչու ոչ, գովազդել վեբինարի մասին Facebook-յան իվենթը։
Այդ դեպքում հետաքրքրվող մարդիկ պատկերացում կունենան, թե ինչի մասին եք խոսելու և արդյոք դա նրանց հեաքրքիր կլինի թե ոչ։
Եվ հետո էլ, արդեն Facebook-ում Webinar-ների միջոցով որոշակի հաջողություններ ունենալուց հետո կարող եք օգտագործել այլ ծրագրեր Webinar-ների պրոֆեսիոնալությունը բարձրացնելու նպատակով։
11․ Միշտ ուսումնասիրեք Ձեր մրցակիցներին
Մրցակիցների ուսումնասիրությունը պետք է ներառված լինի ցանկացած SMM մասնագետի շաբաթական կամ ամսական անելիքների մեջ։
Սա բավականին հեշտ գործընթաց է և դա անելու համար հարկավոր է ուղղակի՝
– առանձնացնել մրցակիցներին և կազմել ցանկ,
– շաբաթական/ամսական մեկ անգամ ուսումնասիրել վերջին շրջանում նրանց ակտիվությունը, կատարված գրառումները, էջի հավանումների և մարդկանց ներգրավվածության քանակության փոփոխությունները, ակտիվ գովազդները և այլն,
– հետաքրքիր բան տեսնելուց միանգամից առանձնացնել այն, որը հետո կտեստավորեք Ձեր իսկ էջի համար,
– կրկնել այս գործընթացը ամեն շաբաթ/ամիս։