Բաժիններ՝

«Փորձում են ոչ թե կանոնակարգել ոլորտը, այլ լուրջ խոչընդոտներ ստեղծել». Որսորդները նախարարության դիմաց բողոքի ակցիա են իրականացնում

Տասնյակ որսորդներ առավոտից բողոքի ակցիա են իրականացնում Շրջակա միջավայրի նախարարության դիմաց։ Ակցիայի մասնակիցները նշում են, որ իրենց տեղեկացրել են, թե որսով զբաղվելու են բացառապես շաբաթ-կիրակի օրերին, և հավելում, որ որսորդության արտոնագրերը շուրջ երեք անգամ թանկացվելու են:

Բագրատ Հարությունյանը 168.amի հետ զրույցում  ներկայացրեց որսորդների խնդիրները. «Մենք վրոդվված ենք Բնապապանության նախարարության  աշխատաոճից, որի միջոցով փորձում են ոչ թե կանոնակարգել ոլորտը, այլ լուրջ խոչընդոտներ ստեղծել:

Որոշել են, որ արտոնագրերը պիտի թանկանան, որովհետև օրինական որսը ենթադրում է պարտադիր արտոնագրերի ձեռքբերում, և արտոնագրերը թանկացել են ֆորմալ՝ կրկնակի, իրականում, եթե հաշվենք՝ մոտ երեք անգամ: Ուզում ենք հիմնավորեն նաև, թե ինչու են թույլտվությունը տալիս միայն շաբաթ-կիրակի օրերի համար»:

Ակցիայի մեկ այլ մասնակից պնդում է, որ այս օրենքը դուռ է բացում որսագողության համար:

Ի դեպ, բողոքող որսորդներից մի քանիսը ժամը 11:00-ից նախարարության աշխատակիցների հետ հանդիպման էին բարձրացել և շուրջ երկու ժամ անց դեռ այնտեղ էին:

Զարուհի Դիլանյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս