
«Մինչ օրս 89 արտոնություն ստացած ընկերություններում մինչև 2022 թվականը կստեղծվեն շուրջ 800 բարձր վարձատրվող աշխատատեղեր՝ միջինում $1000 աշխատավարձով». Նիկոլ Փաշինյան

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Facebook-ի իր պաշտոնական էջում նոր ցուցանիշներ է հրապարակել` ընկերություններին հարկային արտոնություններ տալու, նոր աշխատատեղերի և ներդրումների մասին։
Ըստ վարչապետի տվյալների` հարկային արտոնություն ստանալու համար ՀՀ կառավարությանը դիմել են շուրջ 130 բարձր տեխնոլոգիական նորաստեղծ ընկերություններ։
«Մինչ օրս 89 արտոնություն ստացած ընկերություններում մինչև 2022 թվականը կստեղծվեն շուրջ 800 բարձր վարձատրվող աշխատատեղեր՝ միջինում $1000 աշխատավարձով։
Ընկերությունների շուրջ 20%-ը հիմնադրվել են հայրենադարձների կողմից, որոնք վերադարձել են ապրելու և աշխատելու ԱՄՆ-ից, Հոլանդիայից, Ռուսաստանից, Շվեյցարայից, Ֆրանսիայից, Ֆինլանդիայից, Ավստրայից, Վրաստանից և Մալթայից»,–գրել է ՀՀ վարչապետը։
ՀՀ վիճակագրական կոմիտեի հրապարակած պաշտոնական տվյալներով` Հայաստանում կատարված ուղղակի ներդրումները 2019թ.–ի առաջին եռամսյակում նվազել են 37 մլրդ 043.5 մլն դրամով: