Բաժիններ՝

Գնդեվազ համայնքի 145 սեփականատերերից և ոչ մեկի հետ «Լիդիան Արմենիան» չի ունեցել դատական վեճ

Հուլիսի 23-ին ՀՀ Քննչական կոմիտեն տարածել է հայտարարություն այն մասին, որ Գնդեվազ համայնքի նախկին ղեկավարը 2014 թվականին իր որդուն է օտարել համայնքային սեփականության հողամաս և 2015-ին վաճառել է այդ հողամասը ՓԲ ընկերությանը՝  անհամեմատ թանկ:

Հարկ ենք համարում տեղեկացնել, որ հիշատակվող ՓԲ ընկերությունը «Լիդիան Արմենիան» է, որը 2015 թվականին Լայերտ Մկրտչյանից ձեռք է բերել վերջինիս սեփականության իրավունքով պատկանող հողամասը և այգին` 147 միլիոն դրամով: Քննչական կոմիտեի հաղորդագրությունը տարատեսակ անտեղյակ մեկնաբանությունների և չարամիտ մանիպուլյացիաների տեղիք տվեց Ամուլսարի ծրագրի որոշ քննադատների կողմից: Ինչպես հաճախ՝ այս դեպքում էլ՝ առանց որևէ հիմքի և  անհրաժեշտ տեղեկությունների: Այս առիթով հարկ ենք համարում պարզաբանել:

1. Ընկերությունը Գնդեվազ համայնքի 145 սեփականատերերից հողը ձեռք է բերել բացառապես նույն պայմաններով՝ գնահատման նույն չափանիշներով: Գնագոյացումը հիմնված է եղել հայաստանյան օրենսդրության, ինչպես նաև միջազգային լավագույն չափանիշների վրա:

Սա ներառել է ո՛չ միայն հողի շուկայական արժեքը, այլև մանրակրկիտ ուսումնասիրություն, այդ թվում՝ հողատեսքի, ծառերի և մշակաբույսերի առկայության, դրանց քանակի և տարիքի, բերքատվության և այլ չափանիշների գնահատում: Այս չափանիշները կիրառվել են բոլոր հողատերերի գույքի գնահատման դեպքում: Գնահատման չափանիշները բաց են, թափանիցկ և միշտ հասանելի են եղել մեր կայքում:

Կարդացեք նաև

2. Խնդրո առարկա հողամասի ձեռքբերումն իարականացվել է պետական իրավասու մարմնի կողմից տրված սեփականության իրավունքը, ինչպես նաև հողամասի նկատմամբ սահմանափակումների բացակայությունը հավաստող փաստաթղթերի հիման վրա՝ ինչպես և մյուս բոլոր 145 սեփականատերերի դեպքում:

3. Խնդրո առարկա հողամասի և մյուս բոլոր հողամասերի դեպքում ձեռքբերման արժեքը ներառել է ոչ միայն հողամասի, այլև դրանում առկա մշակաբույսերի և պտղատու ծառերի արժեքը՝ գնահատվելով վերը նշված միջազգային չափանիշներով:

4. Վերը բերված չափանիշներով Լայերտ Մկրտչյանից 147 միլոն դրամով ձեռք բերված հողից և այգուց բացի, Լիդիան Արմենիան Գնդեվազ համայնքի 145 սեփականատերերից ձեռք է բերել ընդհանուր առմամբ շուրջ 1, 3 միլիարդ (մեկ միլիարդ երեք հարյուր միլիոն դրամ) ընդհանուր արժեքով հողամասեր:

Ի լրումն՝  Գնդեվազ համայնքի 145 սեփականատերերից և ոչ մեկի հետ «Լիդիան Արմենիան» չի ունեցել դատական վեճ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս