Բաժիններ՝

Լևոն Երանոսյանի ենթադրյալ մասնակցությամբ ծեծկռտուքի վերաբերյալ քրեական գործը կարճվել է. «Փաստինֆո»

ՀՀ ոստիկանության զորքերի նախկին հրամանատար, գեներալ-մայոր Լևոն Երանոսյանի ենթադրյալ մասնակցությամբ ծեծկռտուքի դեպքի առթիվ հարուցված քրեական գործը կարճվել է։ Այս մասին «Փաստինֆո»-ն տեղեկացավ Դատախազության հանրային կապերի բաժնի պետ Արեւիկ Խաչատրյանից։

Վերջինս հայտնեց, որ քրեական գործը կարճվել է հանցակազմի բացակայության հիմքով։

Հիշեցնենք, որ ապրիլի 7-ին՝ ժամը 21:00-ի սահմաններում, վիճաբանություն և ծեծկռտուք էր տեղի ունեցել Երևան քաղաքում, որի  ենթադրյալ մասնակիցները  ոստիկանության զորքերի նախկին հրամանատար Լևոն Երանոսյանի տղան և փեսան էին: Տուժողը ոստիկաններին հայտնել էր, որ վերջիններս իրեն ծեծել են գեներալ-մայոր Լևոն Երանոսյանի հրահանգով, ով այդ ամենին ականատես է եղել:

Դեպքի առթիվ հարուցվել էր քրեական գործ` ՀՀ քրեական օրենսգրքի 118-րդ հոդվածով։ Հարուցված քրեական գործով Լեւոն Երանոսյանը հարցաքննվել էր վկայի կարգավիճակով, իսկ նրա որդուն եւ փեսային մեղադրանք էր առաջադրվել ծեծի հոդվածով։ Արեւիկ Խաչատրյանը «Փաստինֆո»-ին տեղեկացրեց, որ հանցակազմի բացակայության հիմքով որոշում է կայացրել նրանց նկատմամբ քրեական հետապնդում չիրականացնելու մասին։

Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031