Պակիստանը պատրաստ է քննարկելու միջուկային զենքից հրաժարումը, եթե Հնդկաստանը դիմի նույնպիսի քայլի:
Ս.թ.հուլիսի 23-ին ժամը 06:30-ի սահմաններում Վարդենիս-Մարտակերտ ավտոճանապարհի 80-րդ կիլոմետրին ՀՀ Լոռու մարզի բնակիչ, 1972թ.ծնված Կ. Խ-ն, վարելով «LEXUS RX 300» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի մասից աջ և գլորվել ձորը, ինչի հետևանքով վերջինս և ուղևոր՝ Մարտակերտի շրջանի բնակիչ, 1985թ.ծնված Ա. Ա-ն ստացած տարբեր մարմնական վնասվածքներով տեղափոխվել են ՀՀ Վարդ
Հուլիսի 23-ին, ժամը 12:51-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Շիրակի մարզի Գյումրի քաղաքի «Մսի կոմբինատ» թաղամասի տներից մեկի վատառողջ բնակիչը չի արձագանքում դռան թակոցներին և հեռախոսազանգերին. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով Արման Կիրակոսյանը դիվանագիտական երկարամյա անբասիր ծառայության համար ետմահու պարգևատրվեց Պատվո շքանշանով։
Երևանի քաղաքապետարանի ձեռք բերած 2 աղբատար մեքենան արդեն տեղում են և շաբաթվա ընթացքում նրանք կսկսեն աշխատել:
Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը հանդիպել է Սիրիայում ԱՄՆ-ի հատուկ ներկայացուցիչ Ջեյմս Ջեֆրիին:
Օրերս 168.am-ի խմբագրությանն էր դիմել ԵՊՀ տնտեսագիտության ֆակուլտետի նախկին դասախոս Վոլոդյա Հովսեփյանը։ Նրա խոսքով՝ մեկ տարի առաջ իրեն ապօրինի հեռացրել են համալսարանից, և մինչև օրս չի կարողանում վերականգնել արդարությունը, նա համալսարանում աշխատել է մոտավորապես 50 տարի։
Իրանի իշխանությունները հսկում են ԱՄՆ-ի ռազմածովային ուժերի բոլոր նավերի տեղաշարժումները Պարսից ծոցի տարածաշրջանում: Այդ մասին հայտարարել է Իրանի ռազմածովային ուժերի հրամանատար, դերծովակալ Հոսեյն Խանզադին Իրանի Երիտասարդ լրագրողների ակումբ գործակալությանը տված հարցազրույցում:
Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Կենտրոնի նստավայրում՝ դատավոր Մնացական Մարտիրոսյանի նախագահությամբ, շարունակվում է ԵԿՄ վարչության նախկին նախագահ, գեներալ Մանվել Գրիգորյանի և նրա կնոջ՝ Նազիկ Ամիրյանի գործով հերթական դատական նիստը։
ՀՀ պետական վերահսկողական ծառայությունից տեղեկացնում են, որ ՊՎԾ-ն ամփոփել է 2019թ. առաջին կիսամյակում կատարված հիմնական աշխատանքները: Մասնավորապես նշվում է, որ ՀՀ պետական վերահսկողական ծառայության կողմից մշտադիտարկումներ և ուսումնասիրություն է իրականացվել հեմոդիալիզի պարագաների ձեռքբերման ոլորտում։
«Այս հարցով դիմեք Պետրոս Ղազարյանին: Այդ բոլոր ենթաբաժինները, կառուցվածքային միավորներն ինձ համար գոնե փակ են եղել, իմ բոլոր հարցերը մնացել են անպատասխան կամ պատասխանվել են ոչ ըստ էության: Կարևոր հարց եք բարձրացնում, բայց տվեք Պետրոս Ղազարյանին»:
Հուլիսի 23-ին, ժամը 04:23-ին «911» ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ Տավուշի մարզի Բագրատաշեն բնակավայրում այրվում է ավտոմեքենա:
Հայաստանում հանդիպում են կարմիր, դեղին ու սև կարիճներ: Ամեն տարի գրանցվում են կարիճի խայթոցի դեպքեր, հիմնականում՝ դեղին կարիճի: Այս տարի արձանագրվել է կարիճի խայթոցի 125 դեպք, մասնավորապես` Արարատի, Արմավիրի մարզերում և Երևանում:
Ես չտեսա հպարտ ու առնական այն ժողովրդին, որ անցած պատերազմում փառավոր հաղթանակ է տարել հակառակորդի նկատմամբ, ես փնտրեցի ու չգտա նաև հաղթանակած սերնդին: Դրա փոխարեն ես գտա հուսահատված, հուսալքված, հիասթափված մարդկանց, որոնք ոչ թե ապրում, արարում են, այլ հազիվ հազ գոյատևում են շքեղաշուք պալատների ու ամրոցների հարևանությամբ:
Նախագահ Արմեն Սարգսյանը ստորագրել է Ազգային ժողովի ընդունած մի շարք օրենքներ:
Իսպանիայում ավարտվեցին Սան Մարտի և Բարբերա Դել Վալես միջազգային մրցաշարերը, որոնց մասնակցում էր գրոսմայստեր Տիգրան Հարությունյանը:
Մեր հարցին, թե ի՞նչն էր հատկապես նրանց հետաքրքրում` Ռոբերտ Քոչարյանի գործի հետ կապված, Գեորգի Մելիքյանը պատասխանեց, որ չի կարող ասել, թե ի՞նչն էր հետաքրքրում, ընդամենը կարող է ասել, թե նրանք ի՞նչ են արել:
Առնվազն յոթ մարդ է զոհվել եւ տասնյակները վիրավորվել հրոսակային կազմավորումների կողմից Սիրիայի հյուսիսում Հալեպի խաղաղ թաղամասերի գնդակոծման ժամանակ:
168.am-ի հետ զրույցում ԵՊՀ ուսանողների հետ տարվող աշխատանքների կենտրոնի տնօրեն Վահագն Վարագյանն ասաց, որ այս պահին գտնվում է արձակուրդում, վերադառնալուն պես ձեռնամուխ է լինելու իրավական բոլոր ճանապարհներով վիճարկել կենտրոնը լուծարելու որոշումը:
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը հուլիսի 23-ին ուղերձ է հղել Իտալիայի Հանրապետության նախագահ Սերջիո Մատարելլային՝ շնորհավորելով ծննդյան օրվա առթիվ:
Հուլիսի 22-ին ժամը 16:30-ին «Հանրապետական բժշկական կենտրոն» ՓԲԸ-ից հաղորդում է ստացվել ԱՀ ոստիկանության Ստեփանակերտ քաղաքի վարչություն առ այն, որ ժամը 16:15-ին աջ արմնկային շրջանի կտրած վերքով իրենց մոտ է տեղափոխվել ՀՀ Արարատի մարզի բնակիչ, 1964թ.ծնված Ա. Հ-ն: ԱՀ ոստիկանության Ստեփանակերտ քաղաքի վարչության ծառայողը պարզել է, որ նույն օրը ժամը 07:45-ի սահմաններում Ասկերան քաղաքի փողոցներից մեկում […]
«Ստորագրահավաքն արդեն 5-րդ օրն է ընթանում, բայց մենք, բառիս բուն իմաստով, գտնվում ենք տեղեկատվական բլոկադայի մեջ: Ամեն ինչ արվում է, որ ՀՀ քաղաքացիները չտեղեկանան ստորագրահավաքի մասին: Բայց որքան մեզ վրա ճնշումը շատ է, այնքան մեր կողմից դիմադրությունն ավելի մեծանում է, և մենք օր օրի կարողանում ենք ճեղքել այդ բլոկադան, քաղաքացինեը գալիս են, տեղեկանում են, ստորագրում են»,- նշեց Վահագն Չախալյանը:
Արտասովոր բարձր ջերմաստիճանները, որոնք հաջորդ շաբաթ կհաստատվեն Ֆրանսիայում, վտանգավոր են ոչ միայն մարդկանց, այլեւ տեխնիկայի համար. երկրի հարավի «Գոլֆեշ» ատոմային էլեկտրակայանի (ԱԷԿ) երկու ռեակտորները ժամանակավորապես կդադարեցնեն աշխատանքը հենց այդ պատճառով:
Պետական եկամուտների կոմիտեի քննչական վարչությունում ՀՀ քրեական օրենսգրքի 205-րդ հոդվածի հատկանիշներով՝ հարկը, տուրքը կամ պարտադիր այլ վճարն առանձնապես խոշոր չափերով չվճարելու նպատակով՝ օրենքով սահմանված հաշվետվություններում, հաշվարկում, հայտարարագրում կամ հարկման հիմք հանդիսացող փաստաթղթում ակնհայտ կեղծ տվյալ մտցնելու դեպքի առթիվ մի շարք ապահովագրական ընկերությունների վերաբերյալ հարուցվել են քրեկան գործեր:
Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի ավագ և Լոնդոնի «Արսենալ»-ի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը Adidas-ի գովազդային հոլովակում խոսում է հայերեն:
ՍԴ նախագահի փոփոխության հարցը դարձել է այս իշխանության գերխնդիրը։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը մանկության ընկերոջ՝ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վահե Ղալումյանի ծնունդին ուղղաթիռով Իջեւան է գնացել:
«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն` ՀՀԿ առաջնորդ Սերժ Սարգսյանը հուլիսի 24-ին վերադառնալու է Հայաստան:
Ազգային ժողովում, շունչները պահած, սպասում են Արարատ Միրզոյանի վերադարձին։
ՀՀ ԱԻՆ «911» ծառայությունը հուլիսի 23-ին, ժամը 10:28-ին ահազանգ է ստացել այն մասին, որ Երևան քաղաքի Շիրազի փողոցի թիվ 39 հասցեում գտնվող ռեստորանում տեղի է ունեցել գազի արտահոսք՝ հրդեհի բռնկմամբ: