Բաժիններ՝

Թրամփը Թուրքիայի դեմ պատժամիջոցների հարցը քննարկելու համար սենատորներին ժողովի է հրավիրել

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Թուրքիայի դեմ պատժամիջոցներ կիրառելու հարցը քննարկելու նպատակով Հանրապետական կուսակցության սենատորներին Սպիտակ տուն է հրավիրել:

Այս մասին հայտնում է թուրքական «Diken» լրատվամիջոցը:

Ըստ տեղեկությունների՝ հանդիպումը տեղի է ունենալու առաջիկա շաբաթվա ընթացքում՝ հուլիսի 22-ին:

Հանրապետական կուսակցությունից սենատոր Ռիք Սքոթը և Թոդ Յանգը հուլիսի 19-ին Սենատին են ներկայացրել պատժամիջոցների նոր առաջարկ: Պատճառն այն է, որ ներկայումս Ռուսաստանից իրականացվում է Ս-400 համակարգերի մատակարարումը Թուրքիային, որի հետևանքով լարվել են այս երկրի և ԱՄՆ-ի հարաբերությունները: ԱՄՆ-ը պահանջում էր հրաժարվել գործարքից, սակայն դա տեղի չունեցավ: Այդ պատճառով էլ ԱՄՆ պաշտպանության նախարարությունը (Պենտագոնը) հուլիսի 17-ին հայտարարել է, որ Թուրքիան հեռացվելու է ամերիկյան նոր սերնդի Ֆ-35 կործանիչների ծրագրից:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031