Բաժիններ՝

Նեթանյահուն ռեկորդ է սահմանել Իսրայելի վարչապետի պաշտոնում գտնվելու օրերի քանակով

Բենյամին Նեթանյահուն նոր ռեկորդ է սահմանել Իսրայելի վարչապետի պաշտոնում գտնվելու տարիների քանակով՝ առաջ անցնելով երկրի հիմնադիր ու առաջին վարչապետ Դավիդ Բեն-Գուրիոնից: Ինչպես հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն, տվյալները հայտնել է «Ժողովրդավարության իսրայելական ինստիտուտ»-ը:

Ինստիտուտը հաշվարկել է, որ հուլիսի 20-ի դրությամբ՝ Նեթանյահուն վարչապետի պաշտոնում է անցկացրել 4876 օր՝ շուրջ 13 ու կես տարի:

Բենյամին Նեթանյահուն կառավարության ղեկավարի պաշտոնն առանց դադարի զբաղեցնում է 2009 թվականի մարտի 31-ից: Իսկ առաջին անգամ նա վարչապետի պաշտոնը զբաղեցրել է 1996-1999 թվականներին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս