Հնդկաստանի հարավի Մումբայում (Մահարաշթրայի նահանգ) քառահարկ շենքի փլվելու հետեւանքով զոհվածների թիվը հասել է 12-ի, եւս մի քանի տասնյակ մարդ մնում է փլվածքների տակ, գրել է India Today հանդեսը։
Հուլիսի 16-ին ԱԻՆ ՓԾ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում ահազանգեր են ստացվել հանրապետության տարբեր խոտածածկ տարածքներում բռնկված հրդեհների վերաբերյալ:
Վաշինգտոնում հուլիսի 18-ին կայանալիք «Կրոնի ազատության նախարարական համաժողովին» մասնակցելու նպատակով Հայաստանի ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանն աշխատանքային այցով կմեկնի ԱՄՆ։
Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Կենտրոնի նստավայրում այսօր նորից հետաձգվեց Ազգային ժողովի նախկին պատգամավոր, կալանավորված գեներալ-լեյտենանտ Մանվել Գրիգորյանի և նրա կնոջ՝ Նազիկ Ամիրյանի գործով դատական նիստը, քանի որ Մանվել Գրիգորյանը դատարան չէր բերվել՝ վատառողջ լինելու պատճառով:
Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հավաստել է, որ հոկտեմբերին Պուտինի այցը Հունգարիա պատրաստվում է:
«Էլ ինչի՞ համար ենք աշխատում, ո՞ւմ համար ենք աշխատում։ Հեն ա, Սեյրան Օհանյանն էլ ինչ-որ վերլուծություն է արել ու պահել, չգիտես ինչի, Պաշտպանության նախարարության սեյֆերում»։
Առաջիկա 5 օրերին հովտային և նախալեռնային շրջաններում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ:
Թուրքիայի արտաքին գործերի նախարարությունից հայտնել են, որ ԵՄ արտաքին հարաբերությունների խորհրդի՝ պատժամիջոցների մասին կայացրած որոշումը ոչ մի կերպ չի ազդելու Միջերկրական ծովի արևելյան շրջաններում՝ Կիպրոսի բացառիկ տնտեսական գոտում, իրականացվող հորատման աշխատանքների վրա:
Սևանա լճի 11 տարբեր տարածքներից վերցված ջրի փորձանմուշների հետազոտությունը ցույց է տվել, որ լճի ինքնամաքրման գործընթացը շարունակվում է:
Ըստ Համաշխարհային բանկի տվյալների՝ Հայաստանն ամենաաղբաշատ երկրների ցանկում զբաղեցնում է 6-րդ հորիզոնականը։
Քաղցրաշեն համայնքի բնակիչները կառավարության դիմաց նստացույց են սկսել։ Նրանք բողոքում են իրենց համայնքում ոռոգման ջրի խնդրից։
ՀՀ ԿԵ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը 2019թ. օգոստոսի 1-ից սկսում է մշտադիտարկում հանրապետության հանրային սննդի բոլոր խոշոր օբյեկտներում՝ ստուգելու օգտագործվող թարմ մսի սպանդանոցային ծագման հավաստիությունը:
Հուլիսի 16-ին, ժամը 02.00-ի սահմաններում, Սևան-Մարտունի-Գետափ ճանապարհի 24.9 կմ-ին իրար են բախվել «ԳԱԶ-2705-222» և «ԶԻԼ-ՄՄԶ-555» մակնիշի ավտոմեքենաներ. «ԳԱԶ-2705-222»-ի 43-ամյա վարորդ Արմեն Մանուկյանը տեղում մահացել է, իսկ «ԶԻԼ-ՄՄԶ-555»-ի 24-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը մայիս-հունիս ամիսների ընթացքում այցելել է մարզեր՝ յուրաքանչյուրում հանդիպելով տեղի հասարակական կազմակերպությունների և քաղաքացիների հետ` քննարկելով այն հիմնական խնդիրները, որոնց հանդիպում են կանայք Հայաստանի տարբեր բնակավայրերում։
եղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը ֆեյսբուքյան գրառմամբ անդրադարձել է Սևանի կանաչելու մասին ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանի գրառմանը։
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ հաստատվել են ազգային անվտանգության ռազմավարության մշակման միջգերատեսչական հանձնախմբի ստեղծումը, հանձնախմբի անհատական կազմը եւ գործունեության կարգը:
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ ստեղծվել է Աղետների ռիսկերի նվազեցման, հնարավոր արտակարգ իրավիճակների կանխարգելման, ինչպես նաև դրանց հետևանքների վերացմանն ուղղված միջոցառումների իրականացման և ըստ մասնագիտական ոլորտների առաջարկությունների ներկայացման նպատակով ստեղծել օպերատիվ աշխատանքային խումբ (շտաբ):
Վենետիկի հանձնաժողովը ընդունել է, որ դատական համակարգի հանդեպ վստահություն չկա:
168.am-ի հետ զրույցում Գ. Բեքմեզյանը նշեց, որ Նախշուն Տավարացյանի լիազորությունների դադարեցման հիմքը գրված է հրավերի մեջ՝ բոլորը օրենքի տառին և հոդվածին հղում անելով։
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը հուլիսի 16-ին աշխատանքային խորհրդակցություն է հրավիրել հանրապետության շրջվարչակազմերի ղեկավարների մասնակցությամբ եւ նրանց հետ քննարկել մի շարք սոցիալ-տնտեսական ծրագրերի իրականացմանն առնչվող հարցեր:
Թուրքիայի կողմից Կիպրոսի բացառիկ տնտեսական գոտում իրականացվող հորատման աշխատանքները շարունակելու հետ կապված ԵՄ-ն հրապարակել է Թուրքիայի դեմ իրականացվելիք պատժամիջոցները:
«Ազգային ժողովի և կառավարության անելիքը, մեծ հաշվով, հենց Հայաստանի տարբեր անկյուններում բնակվող մարդկանց խնդիրները խորապես ճանաչելն ու դրանք լուծելու, հետագայում կանխելու նպատակով քաղաքականություններ մշակելն է»,- այս մասին Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կազմակերպած կանանց խնդիրներին նվիրված քննարկմանը նշեց ԱԺ փոխխոսնակ Լենա Նազարյանը:
ՀՀ Արտաքին գործերի նախարարության խոսնակ Աննա Նաղդալյանը հերքում է մամուլում տարածված լուրերը, թե Մոսկվան պայման է առաջ քաշել Հայաստանի առաջ՝ մինչեւ հոկտեմբեր Ռոբերտ Քոչարյանին ազատելու վերաբերյալ։
Մարդու իրավունքների պաշտպանին 2017-2018 թվականների ընթացքում բողոքներ են հասցեագրվել անձնական օգտագործման գույքն օտարելու դեպքում ֆիզիկական անձանց եկամտային հարկի վճարման պահանջներ ներկայացնելու վերաբերյալ։
ՀՀ ՊՆ-ը հետևողական է, որպեսզի առողջական որևէ խնդիր ունեցող քաղաքացի չզորակոչվի ԶՈւ-եր, իսկ զինծառայողները, որոնք ունեն առողջական խնդիրներ ծառայությունից վերադառնան առողջացած:
Հուսով եմ, որ ՀՀ դեսպանությունը նշանակալի դեր է խաղում մեր երկիրը բալթյան երկրներում ներկայացնելու գործում։ Հայաստանի, հայերի և մեր մշակույթի վերաբերյալ տեղեկացվածությունը և ընկալումը խորացնելու համար մենք տարաբնույթ միջոցառումներ ենք կազմակերպում։
Իսակովի պողոտա-Աթենքի փողոց խաչմերուկ (շարժական և անշարժ տեսախցիկներ):
«Դ.Ի.Ա.Ր.-Պ.Ս.» ՍՊԸ-ն, ի դեմս ՀԱՊԿ նախկին գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովի որդու՝ Իգոր Խաչատուրովի, կրկին դատական հայց է ներկայացրել՝ ընդդեմ Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի և նրա կնոջ՝ Լորետա Բարսեղյանի։
Երևան-Սևան-Իջևան- Ադրբեջանի սահման միջպետական նշանակության ավտոճանապարհի միջին նորոգման աշխատանքները մեկնարկել են որոշ հատվածներում:
Հուլիսի 16-ին, ժամը 02:06-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Գեղարքունիքի մարզի Հայրավանք գյուղի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։