Բաժիններ՝

Սննդի օբյեկտներում կստուգվի թարմ մսի սպանդանոցային ծագման հավաստիությունը

ՀՀ ԿԵ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը 2019թ. օգոստոսի 1-ից սկսում է մշտադիտարկում հանրապետության հանրային սննդի բոլոր խոշոր օբյեկտներում՝ ստուգելու օգտագործվող թարմ մսի սպանդանոցային ծագման հավաստիությունը: Այն օբյեկտները, որոնք չեն ունենա մսի սպանդանոցային ծագումը հավաստող փաստաթղթեր, կկրեն օրենքով սահմանված վարչական պատասխանատվություն:

ՀՀ օրենսդրությունն ամրագրում է սպանդանոցային նորմի պարտադիր պահանջը, և տնտեսվարողների հետ հանդիպումներն ու հաշվարկները հանգեցրել են եզրակացության, որ հանրապետությունում գործող սպանդանոցների քանակը բավարար է պետպատվերի և հանրային սննդի օբյեկտների թարմ մսի պահանջարկը բավարարելու համար:

Հանրային սննդի ոլորտում գործունեություն ծավալող տնտեսվարողներին հորդորում ենք կապ հաստատել սպանդանոցների կամ բացառապես սպանդանոցային ծագման թարմ միս վաճառող երկրորդային օղակների հետ:

2020թ. հունվարի 15-ից թարմ մսի սպանդանոցային ծագումը պարտադիր կլինի սննդի շղթայի բոլոր օպերատորների համար:

 

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս