Գնել Սանոսյանը՝ Հրանտ Բագրատյանին. «Ես ամաչում եմ, որ դուք մի քանի տարի եղել եք իմ հայրենիքի վարչապետը»

Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը ֆեյսբուքյան գրառմամբ անդրադարձել է Սևանի կանաչելու մասին ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանի գրառմանը։ Գնել Սանոսյանը, մասնավորապես, նշել է.

«Պարոն Հրանտ Բագրատյան. Ես ամաչում եմ, որ դուք մի քանի տարի եղել եք իմ հայրենիքի ՎԱՐՉԱՊԵՏԸ, բայց այդպես էլ չեք տարբերում, թե ՆԱԽԱՐԱՐՆ ինչ գործառույթներ ունի, իսկ ՄԱՐԶՊԵՏԸ՝ ինչ։

Հպարտությամբ նշում եք Որոտան-Արփա ջրատար թունելի կառուցման ու նրանով տարեկան 175մլն մ³ ջուր Սևան տեղափոխման մասին, բայց այդ ամենից ճիշտ է մեկ բան, որ այդ թունելը կառուցվել է։

Իրականում մինչև այսօր ոչ մի կաթիլ ջուր Որոտանից չի հասել Սևան։

Կամ, եթե չգիտեք, թե ձկները ինչով են սնվում, ապա պետք չէ դրանից խոսել։

Հ.Գ.֊Պետք է խոսել այն ոլորտներից, որին տիրապետում եք, իսկ ես շատ լավ կարծիք ունեմ Ձեր մասին՝ որպես լավ տնտեսագետի։

Հ.Գ.֊Օրինակ ինձ չեք տեսնի ֆիզիկայից խոսելիս, այն ինչ չգիտեմ (Տարրական գիտելիքներից առավելի մասին է խոսքը), չեմ խոսում։

Գնել ՍԱՆՈՍՅԱՆ

Գեղարքունիքի մարզպետ»։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031