Մումբայում շենքի փլվելու հետևանքով զոհվածների թիվը հասել է 12-ի
Հնդկաստանի հարավի Մումբայում (Մահարաշթրայի նահանգ) քառահարկ շենքի փլվելու հետեւանքով զոհվածների թիվը հասել է 12-ի, եւս մի քանի տասնյակ մարդ մնում է փլվածքների տակ, գրել է India Today հանդեսը։ Միջադեպը տեղի է ունեցել տեղական ժամանակով մոտ կեսօրին: Փլվելու տեղում շարունակվում է որոնողական-փրկարարական գործողությունը:
Դրան զուգահեռ իրավապահ մարմինների աշխատակիցաները պարզում են պատահարի պատճառը: Վթարի կոնկրետ պատճառը մինչեւ հիմա չեն հայտնել: Այժմ փլվածքների տակից հաջողվել է հանել հինգ մարդու, այդ թվում երեք երեխաների: Մինչդեռ, փրկարարները վախենում են, որ զոհերի թիվը կարող է զգալիորեն աճել:
Նախօրյակին Հնդկաստանի Հիմաչալ Փրադեշի նահանգում տեղի է ունեցել նման միջադեպ. հինգհարկանի շենքը, որտեղ խորտկարան էր գտնվում, փլվել է՝ իրենով թաղելով 14 մարդու: Զոհվածների մեծ մասը Հնդկաստանի բանակի զինծառայողներ են, որոնք պատահարի պահին ներսում ճաշում էին, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: