Բաժիններ՝

Նիկոլ Փաշինյանի որոշմամբ ստեղծվել է ՀՀ ազգային անվտանգության ռազմավարության մշակման միջգերատեսչական հանձնախումբ

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ հաստատվել են ազգային անվտանգության ռազմավարության մշակման միջգերատեսչական հանձնախմբի ստեղծումը, հանձնախմբի անհատական կազմը եւ գործունեության կարգը:

Որոշման համաձայն՝ Ազգային անվտանգության ռազմավարության մշակման նպատակով Անվտանգության խորհրդի քարտուղարի ղեկավարության ներքո ստեղծվում է Ազգային անվտանգության ռազմավարության մշակման աշխատանքները համակարգող միջգերատեսչական հանձնախումբ, որի անդամներն են Կառավարության անդամները (բացառությամբ ՀՀ վարչապետի եւ փոխվարչապետերի), ԱԱԾ տնօրենը, Ոստիկանության պետը, ԶՈւ ԳՇ պետը, ՊԵԿ նախագահը, ԱԺ արտաքին հարաբերությունների ու Պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովների նախագահները, ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավարը, ՊՎԾ պետը, ԿԲ նախագահը, ԳԱԱ նախագահը, ՀՀ ԱԽ գրասենյակի ներկայացուցիչը (հանձնախմբի քարտուղար)։

Անվտանգության խորհրդի քարտուղարին հանձնարարվել է Ազգային անվտանգության ռազմավարության նախագիծը մեկ տարվա ընթացքում ներկայացնել Անվտանգության խորհրդի հավանությանը՝ ՀՀ վարչապետի աշխատակազմ ներկայացնելու համար:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031