Բաժիններ՝

Եթե կարճ ժամանակում իրավիճակը չշտկվի, ցանկացած ճամբար կզրկվի ծրագիրն իրականացնելու հնարավորությունից. Արայիկ Հարությունյան

Երեխաների տրամադրությունը լավ էր, կազմակերպումը` վատ: Իր ֆեյսբուքյան գրառման մեջ նշել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը՝ ներկայացնելով տպավորությունները Հանքավանի ճամբարներից մեկի այցից:

«Քիչ առաջ այցելեցի Հանքավանի ճամբարներից մեկը, որտեղ պետության կողմից ֆինանսավորվող ծրագրով հանգստանում են մեր երեխաները: Երեխաների տրամադրությունը լավ էր, պարում, ուրախանում էին: Թեպետ երաժշտության ցանկը պետք է փոխվի, նախարարությունը կտրամադրի ցանկը:

Որոշ դեպքերում սանիտարահիգիենիկ պայմաններն անթույլատրելի էին: Եթե կարճ ժամանակում իրավիճակը չշտկվի, ցանկացած ճամբար կզրկվի ծրագիրն իրականացնելու հնարավորությունից»,-գրել է նախարարը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031