Երևանի Սունդուկյան փողոցի տներից մեկում գազի արտահոսք է եղել՝ հրդեհի բռնկմամբ

Հուլիսի 13-ին՝ ժամը 16:22-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Սունդուկյան փողոցի թիվ 19 շենքի բնակարաններից մեկի գազի բալոնից առկա է արտահոսք՝ հրդեհի բռնկմամբ։

Արտակարգ իրավիճակների նախարարությունից հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 16:40-ին, մարվել՝ 16:45-ին:

Այրվել է գազի բալոնից (3 կգ) արտահոսած գազը. տուժածներ չկան:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031