Բաժիններ՝

Հալեպը 55 րոպեում հաղթեց Ուիլյամսին և դարձավ Ուիմբլդոնի չեմպիոն

Թենիսի Ուիմբլդոնի մրցաշարի կանանց մենախաղում չեմպիոն դարձավ Սիմոնա Հալեպը:

Կանանց մենախաղի եզրափակչում միմյանց դեմ մրցեցին առաջին անգամ եզրափակիչ հասած ռումինուհի Սիմոնա Հալեպը և «Մեծ սաղավարտ»-ի բազմաի հաղթող Սերենա Ուիլյամսը: Հալեպից միայն 55 րոպե պահանջվեց երկու սեթերում Սերենային հաղթելու համար՝ 6:2, 6:2:

Ուիմբլդոնը «Մեծ սաղավարտ»-ի տարվա 4 մրցաշարերից մեկն է (նաև Ավստրալիայի բաց առաջնություն, Ֆրանսիայի բաց առաջնություն, ԱՄՆ-ի բաց առաջնություն): Այն ամենահին և ամենահեղինակավորն է թենիսի աշխարհում: Մրցաշարն անցկացվում է 1877 թվականից ի վեր և միակն է խոտածածկի վրա: Արդեն 133-րդ անգամ անցկացվող Ուիմբլդոնի մրցանակային ֆոնդը կազմում է 34 միլիոն ֆունտ սթերլինգ: Ուիմբլդոնում ամենաշատը հաղթել է շվեյցարացի Ռոջեր Ֆեդերերը (8 անգամ): Տղամարդկանց մենախաղի գործող չեմպիոնը սերբ Նովակ Ջոկովիչն է:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031