Բաժիններ՝

Շիկահող և Սրաշեն գյուղերի միջնամասում այրվել է մոտ 24 հա բուսածածկույթ

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության «911» ծառայությունը hուլիսի 9-ին, ժամը 10:30-ին տեղեկություն է ստացել, որ Շիկահող և Սրաշեն գյուղերի միջնամասում կան ծխացող օջախներ:

Ինչպես տեղեկացրին նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, տեղում հերթապահություն են իրականացնում անտառտնտեսության աշխատակիցները և համայնքապետը:

Ժամը 21:30-ին հրդեհն ինքնամարվել է:

Հուլիսի 8-ին, ժամը 12:30-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Սյունիքի մարզի Շիկահող և Սրաշեն գյուղերի միջնամասում այրվում է խոտածածկ տարածք։

Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ փրկարար ծառայության հրշեջ-փրկարարական ջոկատի երկու մարտական հաշվարկ և մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը:

Պարզվել է, որ այրվում է մոտ 24 հա բուսածածկույթ:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 20:50-ին:

Ժամը 21:12-ին մթության պատճառով հրդեհաշիջման աշխատանքները դադարեցվել են:

Հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցել են նաև «Հայանտառ» ՊՈԱԿ-ի Կապանի մասնաճյուղի 12 և «Զանգեզուր կենսոլորտային համալիր» ՊՈԱԿ-ի 15 աշխատակից:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս