Բաժիններ՝

Դեմբելեն կրճատել է արձակուրդը՝ ակումբի վստահությունը վերականգնելու համար

«Բարսելոնայի» կիսապաշտպան Ուսման Դեմբելեն ընդհատել է իր արձակուրդը:
22-ամյա կիսապաշտպանը ժամանել է Բարսելոնա և նախատեսվածից մեկ շաբաթ շուտ սկսել է պատրաստվել մրցաշրջանին:

Դեմբելեն նաև խնդրել է ակումբին՝ տրամադրել իրեն մարզիչ նոր մրցաշրջանին պատրաստվելու համար:

Ավելի վաղ ֆրանսիացին հայտնել էր իր ցանկությունը՝ մնալու կատալոնական ակումբում:
Նշվում էր, որ Դեմբելեն կարող է դառնալ Նեյմարի գործարքի մի մասը և հեռանալ թիմից: Սակայն կատալոնական ակումբի ներկայացուցիչները խոսել են ֆուտբոլիստի հետ և ասել, որ վստահում են նրան: Բարտոմեուն ապագայի լուրջ ծրագրեր ունի՝ կապված Դեմբելեի հետ: Ակումբի ներկայացուցիչները դա տեղեկացրել են 22-ամյա հարձակվողին և նրա շրջապատին:

Արձակուրդից շուտ վերադառնալով՝ Դեմբելեն ակնարկել է ակումբի ղեկավարությանը, որ նախորդ մրցաշրջանի պահվածքը չի կրկնվելու, և ինքը լրջորեն պատրաստվում է վերադառնալ թիմ:

Նշենք, որ Դեմբելեն պարբերաբար ուշանում էր մարզումներից, չէր հետևում թիմի կարգապահական նորմերին:

Սիրարփի Աղաբաբյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031