Բաժիններ՝

«Խաղացողը, ում ես համարում էի այլմոլորակային, պետք է հարգանք ցուցաբերեր». Տիտեն՝ Մեսսիի մասին

Բրազիլիայի հավաքականի գլխավոր մարզիչ Տիտեն մեկնաբանել է Արգենտինայի ազգային ընտրանու ավագ Լիոնել Մեսսիի վարքագիծը և հայտարարությունները Չիլիի հետ՝ Ամերիկայի գավաթի երրորդ տեղի համար հանդիպումից հետո (2:1):

Արգենտինացին դուրս չեկավ և չստացավ իր մոդելը, իսկ խաղից հետո բողոքեց մրցավարությունից թե՛ այդ խաղում անտեղի կարմիր քարտի, թե՛ Բրազիլիայի հետ կիսաեզրափակչի խաղում սխալ որոշումների համար:

«Խաղացողը, ում ես համարում էի այլմոլորակային, պետք է հարգանք ցուցաբերեր: Խաղացողը, ում ես համարում էի արտասովոր, պետք է կարողանար ընդունել պարտությունը:

Մենք տուժել ենք մրցավարների որոշումներից մի քանի խաղ և արդար էինք խաղում Արգենտինայի դեմ: Ես ամբողջությամբ անկեղծ եմ: Իր հեղինակության պատճառով նա (Մեսսին) մեծ ճնշում է զգում:

Նրա կարմիր քարտն անիմաստ էր, նրան արդարացիորեն չհեռացրին դաշտից, քանի որ այդ դրվագում մեղավոր էր Մեդելը: Մեսսին առավելագույնն արժանի էր դեղին քարտի»,- ասել է Տիտեն:

Սիրարփի Աղաբաբյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031