
«Մեսսին պատմության լավագույն ֆուտբոլիստն է». Սիլվա

Բրազիլիայի հավաքականի պաշտպան Տիագո Սիլվան Արգենտինայի հետ Ամերիկայի գավաթի կիսաեզրափակչի խաղից առաջ խոսել է մրցակցի թիմի ավագ Լիոնել Մեասիի մասին:
«Մեսսին պատմության լավագույն ֆուտբոլիստն է: Լավագույնը բոլոր նրանցից, որ ես տեսել եմ այս խաղում: Նրա դեմ խաղալու արտոնություն է:
Սակայն, մենք կկարողանանք հիանալ նրանով այլ հանդիպումների ժամանակ, հիմա կլինի Բրազիլիա-Արգենտինա խաղ:
Երբ ես հանդիպել եմ նրան`Չեմպիոնների լիգայում կամ ազգային հավաքականում, միշտ էլ շատ դժվար է եղել:
Նրա խաղը կարելի է ուշադիր ուսումնասիրվել, բայց նա միշտ կարողանում է արդյունքի հասնել»,-ասել Սիլվան:
Սիրարփի Աղաբաբյան