«Յուրաքանչյուրը ցանկանում է տեղափոխվել ակումբ, որտեղ խաղում է աշխարհի լավագույն ֆուտբոլիստը». «Բարսելոնայի» փոխնախագահ
«Բարսելոնայի» փոխնախագահ Ջորդի Կարդոները խոսել է «Ատլետիկոյի» արդեն նախկին հարձակվող Անտուան Գրիզմանի և «Այաքսի» պաշտպան Մաթիաս դը Լիգտի՝ կատալոնական ակումբ հավանական տեղափոխությունների մասին:
Գրիզմանի մասին
«Յուրաքանչյուրը ցանկանում է տեղափոխվել ակումբ, որտեղ խաղում է աշխարհի լավագույն ֆուտբոլիստը: Ես դա հասկանում եմ: Յուրաքանչյուր ֆուտբոլիստ կարող է հայտնել իր պատրաստակամությունը:
Բայց մենք պետք է բալանսավորենք բյուջեն: Ես հասկանում եմ, որ շատերն են ուզում խաղալ մեր ակումբում»:
Դը Լիգտի մասին
«Ակումբը չի կարող հիասթափվել այն դեպքում, երբ ինչ-որ բանի հետ գործ չի ունեցել, կամ չի աշխատել այդ ուղղությամբ: Մենք չենք խոսում մասնավոր դեպքերի մասին»:
Ավելի վաղ Կարդոները նշել էր, որ կատալոնական ակումբը չի պատրաստվում ստորագրել Նեյմարին:
«Տնօրենների խորհուրդը այդ հնարավորությունը չի ուսումնասիրել, բայց ցանկություն կա խաղացողի կողմից: Թվում է, թե Նեյմարը ցանկանում է վերադառնալ, գոնե հետաքրքրություն է ցուցաբերում, բայց բանակցություններ չկան: Մենք դրանով չենք մտահոգվում»,-նշել է Կարդոները:
Սիրարփի Աղաբաբյան