Սահմանադրական դատարանը անհրաժեշտ է գտնում լրացուցիչ ուսումնասիրություններ կատարել

Սահմանադրական դատարանում ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի շահերի պաշտպան Արամ Վարդևանյանը գրում է.

«Սահմանադրական դատարանը անհրաժեշտություն է տեսնում լրացուցիչ ուսումնասիրություններ կատարելու, այսինքն օգտվելու աշխատակարգով նախատեսված նախնական ուսումնասիրման 20-օրյա ժամկետում ավարտելու՝ բացառությունից: Այս տեսանկյունից էլ ավելի է հիմնավորվում՝ քրեական գործի վարույթի կասեցման որոշման պատճառաբանվածությունը և անհրաժեշտությունը: Այսինքն խնդիրն այնպիսին է, որ նույնիսկ ՍԴ-ն նախնական ուսումնասիրման հավելյալ, լրացուցիչ ժամկետի անհրաժեշտություն է արձանագրել, իսկ ՀՀ դատախազությունը կասեցման որոշման դեմ վերաքննիչ բողոք է ներկայացրել, պնդելով ՍԴ դիմելու հիմքի բացակայությունը: Թեև բազմիցս խոսվեց Դատարանի կասեցնելու և ՍԴ դիմելու որոշման բողոքարկման ենթակա չլինելու մասին և դրա Սահմանադրության և Սահմանադրական օրենքով նախատեսված երաշխիքների մասին, սակայն այսօրվա ՍԴ-ի որոշումը առնվազն պետք է բավարար լիներ նման բողոքը պարզապես մինչև դատական նիստը՝ հետ վերցնելու համար»։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մայիս   Հուլիս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930