««Ռեալը» դժվարին մրցաշրջանում նվաճեց այնքան տիտղոս, որքան «Բարսելոնան»». Ռոբերտո Կառլոս
«Ռեալ Մադրիդի» նախկին պաշտպան Ռոբերտո Կառլոսը խոսել է մադրիդյան ակումբի մասին այս մրցաշրջանում:
– «Ռեալը» շատ բան է շահել, և ժամանակն է այլ թիմերի հնարավորություն տալ, քանի որ միշտ չէ, որ կարողանում ենք հաղթել:
Մենք մեզ համար դժվարին մրցաշրջանում նվաճեցինք «Լիվերպուլի» և «Բարսելոնայի» չափ կոչումներ, քանի որ «Ռեալն» աշխարհի ակումբային չեմպիոն է, ինչը կարևոր է: Այո, «Ռեալը» դժվարին մրցաշրջանում նվաճեց այնքան տիտղոս, որքան «Բարսելոնան»: Ժամանակն է մտածել հաջորդ մրցաշրջանի մասին:
– Ի՞նչ եք կարծում՝ պե՞տք է կենտրոնոնալ Լա լիգայում հաղթելու վրա, ինչպես ասաց Զինեդին Զիդանը:
– Նոր խաղացողներով «Ռեալը» կկարողանա ավելի լավ պատրաստվել Լա Լիգայի, Չեմպիոնների լիգայի և Իսպանիայի գավաթի համար:
Ակումբը տարված է Չեմպիոնների լիգայով և մոռացել է Լա լիգայի մասին: Զիդանը հաղթեց 3 Չեմպիոնների լիգա անընդմեջ, դրա համար նա հիմա ցանկանում է կենտրոնանալ Լա լիգայի վրա:
– Ազարը, Յովիչը և Միլիտաոն արդեն այստեղ են: Դա լավ է:
– Որոշ ֆուտբոլիստներ կլքեն ակումբը, բայց 80 տոկոսը կմնա: տրանսֆերները լավ են, բայց պետք է պահել հիմքը:
– Ի՞նչ եք մտածում Յովիչի մասին:
– Յովիչը հրաշալի ֆուտբոլիստ է: Նա անցկացրեց հրաշալի մրցաշրջան: Ես ցանկանում եմ նրան միայն հաջողություն: Լուկան կարող է խաղալ Բենզեմայի հետ միաժամանակ:
Սիրարփի Աղաբաբյան