Բաժիններ՝

Մեծ Բրիտանիայի Եղիսաբեթ թագուհու ամուսինը դարձավ 98 տարեկան

Էդինբուրգի դուքսը՝ Մեծ Բրիտանիայի թագուհու ամուսինը՝ արքայազն Ֆիլիպը, հունիսի 10-ին տոնում է ծննդյան 98-րդ տարեդարձը։ «Նորին թագավորական մեծությանը՝ Էդինբուրգի դուքսին, ծննդյան շատ երջանիկ 98-րդ տարեդարձ ենք մաղթում այսօր»,-ասված է բրիտանական թագավորական ընտանիքի պաշտոնական թվիթերում:

Երեկոյան Լոնդոնում արքայազնի ծննդյան օրը կնշեն հրավառությամբ: Ֆիլիպն ինքը, ինչպես սպասում են ԶԼՄ-ները, այդ օրը կանցկացնի տանը՝ Նորֆոլքի կոմսության Սանդրինգհեմյան պալատում: Հանգստյան օրերին իր այսպես կոչված պաշտոնական ծննդյան օրն է տոնել նաեւ Եղիսաբեթ Երկրորդն ինքը:

Արքայազն Ֆիլիպը, որը դադարեցրել է պաշտոնական պարտականությունների կատարումը, կնոջ ծննդյանն օրը ներկա չի եղել: Ավանդական շքերթին եղել են բրիտանական թագավորական ընտանիքի մնացած անդամները, ինչպես նաեւ Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը, որը հուլիսին կթողնի այդ պաշտոնը:

1748 թվականից ի վեր Բրիտանիայի միապետի պաշտոնական ծննդյան օրը նշվում է հունիսի առաջին, երկրորդ կամ երրորդ շաբաթ օրը՝ կախված եղանակից: Թագուհին իսկական ծննդյան օրը տոնել է ապրիլին. լրացել է նրա 93-ամյակը, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս