«Եթե ես հիմա ծառայում եմ, աշխատում եմ որպես արդարադատության նախարար, հետևաբար՝ կառավարությունը գոհ է իմ կատարած աշխատանքից»

«Եթե ես հիմա ծառայում եմ, աշխատում եմ որպես արդարադատության նախարար, հետևաբար՝ կառավարությունը գոհ է իմ կատարած աշխատանքից»,- այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում հայատարարեց ՀՀ արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը՝ մեկնաբանելով իր պաշտոնանկության և իր աշխատանքից դժգոհ լինելու մասին լուրերը:

Ըստ նրա՝ նաև ընդդիմադիր կուսակցության ներկայացուցիչներն են դրվատում իր ծառայության ոլորտներից մեկը:

«Չափազանց մեծ աշխատանք է կատարվում, բոլոր իրավական ակտերը անցնում են արդարադատության նախարարության պրիզմայով, ֆիլտրով»,- ասաց Ա.Զեյնալյանը՝ հավելելով, որ այդ աշխատանքը կատարվում է ժողովրդավարական սկզբունքների պահպանմամբ:

Նրա խոսքով՝ այդ գործընթացը ժամանակ է պահանջում և իրենց առաջընթացի ժամկետները տեղավորվում են օրինականության շրջանակներում:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մայիս   Հուլիս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930