Բաժիններ՝

«Կլիմայական փոփոխությունները մոլորակի բազմաթիվ տարածաշրջաններում սպառնալիք են խաղաղությանն ու կայունությանը». Մաաս

Գերմանիայի արտաքին գործերի նախարար Հայկո Մաասը նախազգուշացրել 1միջազգային անվտանգության եւ մոլորակի խաղաղության համար գլոբալ տաքացման հետեւանքների մասին:

«Կլիմայական փոփոխությունների հետեւանքների դեմ պայքարը, ամենից առաջ, գլոբալ ջանքեր է պահանջում»,-հունիսի 4-ին հայտարարել է նա կլիմայի եւ անվտանգության հարցերի շուրջ Բեռլինում ընթացող միջազգային խորհրդաժողովում: «Կլիմայական փոփոխությունները մոլորակի բազմաթիվ տարածաշրջաններում սպառնալիք են խաղաղությանն ու կայունությանը»,- նշել է Մաասը:

Նա հավաստիացրել է, որ Գերմանիան ավելի ակտիվ աշխատանք է տանելու գլոբալ տաքացման հետեւանքները հաղթահարելու գործում եւ մյուս երկրների հետ համագործակցելու է ռիսկերի կանխման համակարգեր ստեղծելու ուղղությամբ:

Գերմանիայի արտգործնախարարը կոչ է արել անվտանգության հետ կապված իրադրությունը քննարկել համալիր կերպով, հաշվի առնելով այն սպառնալիքները, որոնք առաջանում են կլիմայական փոփոխությունների առնչությամբ:

«Արդյունքը դառնում է մարդկանց փախուստը եւ միգրացիան, դրանք էլ ավելի են սրում ճգնաժամերը»,-նախազգուշացրել է Մաասը, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս