Բաժիններ՝

Ղազախստանի հայ համայնքի որոշ ներկայացուցիչներ ցանկություն ունեն ներդրում կատարել ՀՀ-ում. Մելքումյան

Մայիսի 22-24-ը ԱԺ պատվիրակությունը բարեկամական խմբի շրջանակներում հանդիպումներ է ունեցել Ղազախստանի մայրաքաղաք Նուր-Սուլթանում: Խմբի ղեկավար Վաղարշակ Հարությունյանն այսօր ասուլիսի ժամանակ նշեց, որ բավականին ջերմ հանդիպումներ են ունեցել, ղազախ գործընկերները շատ ոգևորված էին և պատրաստակամ են եղել հարաբերվել:

«Մենք կարևորեցինք հայ-ղազախական հարաբերությունները նոր որակի բարձրացնելը»,- ասաց նա:

Խմբի անդամ Միքայել Մելքումյանի խոսքով՝ Ղազախստանի հետ առևտրաշրջանառությունը վերջին տարում թեև կրկնապատկվել է, սակայն շատ փոքր է՝ 16-17 մլն դոլար, քանի որ ենթակառուցվածքների խնդիր կա:

Նա նշեց, որ հանդիպել են նաև հայ համայնքի ներկայացուցիչների հետ, որոնցից ոմանք ցանկություն ունեն այստեղ ներդրում կատարել. «Մենք սերտ համագործակցելու հանրավորություն ենք տեսնում առաջիկայում»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մայիս   Հուլիս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930