
Մելանյա Թրամփը գտել է Մեծ Բրիտանիայի թագուհու վրա տպավորություն թողնելու միջոցը

ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի կինը՝ Մելանյան, գտել է Մեծ Բրիտանիայի Եղիսաբեթ Երկրորդ թագուհու վրա տպավորություն թողնելու միջոցը երկիր պետական այցի ընթացքում: Այդ մասին հայտնել է The Sun-ը:
Հունիսի 3-ին Մելանյա Թրամփը թագուհու հետ հանդիպման էր եկել Gucci իտալական նորաձեւության բրենդի՝ 3,5 հազար ֆունտ ստեռլինգ արժողությամբ հագուստով:
Ճերմակ գույնի երկար բլուզ-զգեստը զարդարված Էր լոնդոնյան նշանավոր տեսարժան վայրերը պատկերող կանաչ եւ նարնջագույն պրինտներով: Մասնավորապես, դրա վրա պատկերված էին Բիգ-Բենը, Թաուերյան կամուրջը, Վեսթմինսթերյան պալատը եւ լոնդոնյան դաբլդեքերները:
Իր կերպարն ԱՄՆ-ի առաջին տիկինը համալրել Էր սուր քթով մարմնագույն նավ-կոշիկներով:
Ավելի վաղ հաղորդվել է, որ Մեծ Բրիտանիա ուղեւորության նախաշեմին նախագահ Թրամփը փոխե լէ սանրվածքը: Այցի նախօրյակին նա ժամանել էր ավետարանչական եկեղեցի՝ հարգելու Կալիֆոռնիայի նահանգի Փովեյ քաղաքի սինագոգում զանգվածային գնդակոծության զոհերի հիշատակը. այժմ նախագահի մազերը հետ են սանրված: