Բաժիններ՝

Լուիզիանայի խորհրդարանը հավանություն տվեց աբորտների արգելքին

ԱՄՆ-ի Լուիզիանայի նահանգի Ներկայացուցիչների պալատը Սենատից անմիջապես հետո հավանություն է տվել հղիության 6-րդ շաբաթից աբորտների արգելման մասին օրենքին, ինչի մասին վկայում են քվեարկության արդյունքները:

Օրինագծի օգտին քվեարկել է 79 պատգամավոր, դեմ են արտահայտվել 23-ը: Օրինագիծը ենթադրում է աբորտների արգելում այն պահից, երբ կարելի է լսել պտղի սրտխփոցը:

Նահանգապետ Ջոն Էդվարդսը հայտարարել է, որ մտադիր է ստորագրել օրինագիծը: Ավելի վաղ համանման օրինագծեր են ընդունվել Ջորջիայում, Քենտուկիում, Միսիսիպիում, Օհայոյում եւ Միսուրիում:

Ինչպես սպասվում է, Լուիզիանայի նոր օրենքը կվիճարկվի դատարանում, ինչպես եւ մյուս համանման օրենքները, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ   Հունիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031