Բաժիններ՝

5 խորհուրդ այն կանանց, ովքեր սովորել են ապրել ուրիշների համար

Շատ կանայք ու տղամարդիկ կան, ովքեր ուզում են ամեն ինչ ինքնուրույն անել ու ամեն ինչ վերահսկողության տակ պահել։ Արդյունքում` նրանք մոռանում են իրենց մասին ու իրենց քայքայման են հասցնում։ Կան կանայք, ովքեր իրենց ողջ կյանքը նվիրում են ուրիշներին` երեխաներին, բարեկամներին, որոնք իրենցից են կախված, զուգընկերներին, ովքեր վերահսկում են իրենց, և երբեմն դա չափազանց շատ է լինում։

Այդպիսին նաև տղամարդիկ են լինում, բայց ամենից հաճախ անձի այդպիսի տեսակը հատուկ է կանանց։ Նրանք շատ են անում ու քիչ են ստանում։ Այդ մարդիկ անում են ամեն ինչ ու բոլորի համար, միայն թե չզբաղվեն իրենք իրենցով։ Սակայն նրանցից շատերը չեն հասկանում, թե դա ինչպես կարող է ազդել իրենց վրա երկարաժամկետ հեռանկարում։ Ամեն ինչ սահման ունի։ Վաղ թե ուշ այդ ներդրումները կդառնան էմոցիոնալ և հոգեբանական բեռ։

Նույնիսկ, եթե ձեր ուղեղը ձեզ կոչ է անում դիմադրել ու առաջ գնալ, մարմինը հասնում է սահմանակետին ու հիվանդանում է։ Ձեր մարմինը տառապում է։

Եթե դա այդպես է, եթե դուք ձեզ անընդհատ ճնշված եք զգում ու տրամադրության մեջ անընդհատ փոփոխություններ եք զգում, ձեզ ստիպեք հանգստանալ։ Դանդաղեցրեք ձեր կյանքի տեմպը ու մտածեք ստորև բերվող 5 կետերի մասին։ Դա ձեզ շատ կօգնի։

Կարդացեք նաև

1. Որքա՞ն ժամանակ է անցել այն ժամանակներից, երբ դուք վայելել եք լռությունն ու խաղաղությունը։

Լռությունն օգտակար է ձեր ուղեղի համար։ Դա խաղաղություն է ձեր ուղեղի համար։ Ամեն օր վայելեք անդորրի ու միայնության ձեր չափաբաժինը։ Դա ձեզ կօգնի ամեն ինչ ճիշտ վերաիմաստավորել։ Բացի դրանից, դա նաև կօգնի ձեզ կապվել ինքներդ ձեզ հետ։

Որոշ կանայք սովորել են օրվա մեծ մասն անցկացնել ուրիշների մասին հոգ տանելով։ Դա նշանակում է երեխաների դաստիարակություն, հիվանդ հարազատների խնամք, և այլն։ Որպես կանոն` այս կանայք բաց են թողնում սթրեսի պահին մեզ անհրաժեշտ լռության պահերը։ Նրանք լռությունն ու միայնությունը տարօրինակ և անօգուտ են համարում։ Բայց շատ կարևոր է ինքդ քեզ համար օրական լռության մեկ ժամ հատկացնելը։

2. Դուք կարևոր խոսակցություննե՞ր եք վարում։

Նշանակալից զրույցները պետք է վարել այն մարդկանց հետ, ովքեր կարող են լսել ու հասկանալ ձեզ։ Դրանք ընկերներ են ու այլ մարդիկ, ովքեր էմոցիոնալ առումով կապված են ձեզ հետ։

Նման զրույցներն օգնում են ազատվել շատ ներքին խնդիրներից ու ավելի խորը սուզվել ձեր ամենօրյա կյանքի որոշ կողմերի մեջ նոր հեռանկարներ ստանալու համար։ Արագ փոփոխվող աշխարհում զրույցներն աստիճանաբար կորցնում են իրենց արժեքը։ Գնահատեք դրանք։ Հանդիպեք մարդկանց հետ՝ նրանց հետ ամեն ինչի ու ոչնչի մասին խոսելու համար։

3. Նույնիսկ եթե դուք մտածում եք, որ կարող եք անել ամեն ինչ, դուք չեք կարող անել ամեն ինչ։

Դուք լաց լինելու իրավունք ունեք։ Օրը 30 ժամ չունի, և դուք չեք կարող ձեզ շրջապատող մարդկանց տալ ձեր ժամանակի 90 տոկոսը։ Վստահությունը, որ դուք կարող եք անել ամեն ինչ ու դուք պետք է անեք ամեն ինչ, ճանապարհ է դեպի ոչ մի տեղ։ Այնուամենայնիվ, դուք հավանաբար չգիտեք, թե ինչպես ասել` չեմ կարող։ Չնայած դրան` անհրաժեշտ ու օգտակար է սկսել բարձրաձայն արտաբերել հետևյալ արտահայտություններից մեկը`

• Ես հոգնել եմ այսօր։

• Ես չեմ կարող ձեզ օգնել։

• Ոչ, հավանաբար ես ձեզ նաև մի քանի օր հետո չեմ կարողանա օգնել։ Ինձ ժամանակ է պետք ինձ համար։

• Ոչ, ես որոշել եմ, որ չեմ կարող անել այն, ինչ դուք խնդրում եք ինձ անել։

• Ես ինձ լավ չեմ զգում, և ես պետք է հոգ տանեմ իմ մասին։

4. Հպարտացեք ձեզնով ու ինքներդ ձեզ գնահատեք ամեն օր։

Ամեն ինչ ուրիշների համար անել սովորած մարդիկ իրենց պիտանի չեն զգում։ Չէ՞ որ նրանք այստեղ են օգնելու, աջակցելու, ամրապնդելու, օգնության ձեռք լինելու ու ամեն ինչի մասին հոգ տանելու համար։ Սակայն եթե ուրիշներն ունակ չեն ձեր արած ամեն լավ բանի համար շնորհակալ լինել, դուք պետք է դա ինքներդ անեք։

Ոչ մի վատ բան չկա այն բանի մեջ, որ հարգեք, սիրեք ու պատվեք ձեզ։ Լավ է սեփական լավ գործերի համար հպարտություն զգալը ու սեփական ամենօրյա նեցուկը լինելը։

5. Սովորեք հոգ տանել ձեր մասին։

Ուրիշ մարդիկ են կառավարում ձեր ժամանակը, էմոցիաները, հոգատարությունը, ուշադրությունն ու էներգիան։ Բայց դուք կարող եք ինքներդ ձեզ ավելին առաջարկել։ Ինքներդ ձեզ ժամանակ հատկացրեք։ Ինքներդ ձեզ նվերներ արեք։ Ամեն օր գնեք ձեզ համար այն, ինչ ձեզ դուր է գալիս։ Ճանապարհորդեք։ Հոգ տարեք ձեր արտաքին տեսքի մասին։

Ընկերներ ձեռք բերեք, ովքեր ձեզ կստիպեն ծիծաղել։ Մի վախեցեք այդ մասին մտածել։ Փոփոխություններ մտցրեք ձեր կյանքի մեջ, եթե դուք հասկանում եք, թե ինչ է ձեզ պետք։ Դուք առաջին հերթին ապրում եք ձեզ համար, և ձեր կյանքը պետք է ձեզ պատկանի։

Հրապարակման պատրաստեց Սոֆա Պետրոսյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս