Կաթնային կոկտեյլ նախաճաշի համար
Բաղադրիչներ
1. Ելակ – 150 գ
2. Վարսակի փաթիլներ – 25 գ
3. Կաթ – 450 մլ
4. Մեղր – 1 գդալ
5. Բնական յոգուրտ – 50 գ
Պատրաստման եղանակը
1. Վարսակի փաթիլները մի քանի րոպե տապակել՝ մինչև այն ստանա ոսկեգույն երանգ:
2. Պատրաստի վարսակը և մյուս բաղադրիչները հարել բլենդերով:
3. Լցնել երկու բաժակների մեջ և սառեցնել:
Պատրաստեց Անի Գաբուզյանը