Realme X. էժան առաջատար՝ շարժվող տեսախցիկով
Սարքը միավորում է առաջատար սմարթֆոնի հատկանիշները բավականին համեստ գնի հետ:
Realme-ն ներկայացրել է Realme X սմարթֆոնը, որը համարվում է ընկերության առաջին առաջատար սարքը, գրում է The Verge-ը:
Սմարթֆոնն աշխատելու է Snapdragon 710-ի բազայի վրա: Սարքն ունի 6.53-դյույմանոց OLED էկրան՝ Full HD լուծումով: Դիսփլեյում ներդրված է նաև մատնահետքի սկաներ:
Սմարթֆոնի հետևի մասում հիմնական 48 մեգապիքսել տեսախցիկն է՝ Sony IMX586-ը: Դիմային տեսախցիկը (16 MP) թաքնված է էկրանի վրա հատուկ ճեղքում: Լուսանկարներ անելու համար դիմային տեսախցիկը շարժվում է:
Մարտկոցի հզորությունը կազմում է 3765 մԱհ, գործում է Oppo VOOC 3.0 արագ լիցքավորման համակարգ:
Հեռախոսը հասանելի կլինի երեք կոնֆիգուրացիաներով` տարբեր ներքին հիշողություններով և RAM-ի չափով: Ամենափոքրը կունենա 4 Գբ օպերատիվ հիշողություն և 64 ԳԲ հիշողություն, միջինը` 6 ԳԲ և 64 ԳԲ, իսկ առավելագույնը` 8 ԳԲ և 128 ԳԲ:
Realme X-ի պաշտոնական արժեքը դեռևս հայտնի չէ: The Verge-ը նշում է, որ բազային մոդելի գինը կկազմի շուրջ 220-260 դոլար:
Չինաստանում գադջետի վաճառքը կսկսվի մայիսի 20-ին:
Սիրարփի Աղաբաբյան