Բաժիններ՝

«Մանչեսթեր Յունայթեդը» կկրճատի ֆուտբոլիստների աշխատավարձերը՝ ՉԼ-ում չհայտնվելու պատճառով

Ինչպես հաղորդում է Sky Sports-ը, «Մանչեսթեր Յունայթեդի» ֆուտբոլիստների մեծ մասի աշխատավարձերը կնվազեն՝ Չեմպիոնների լիգայում չհայտնվելու պատճառով:

Ֆուտբոլիստների պայմանագրերում կա աշխատավարձը նվազեցնելու կետ այն պարագայում, եթե մրցաշրջանի արդյունքներում ակումբը չի հայտնվում Չեմպիոնների լիգայում: Մասնավորապես հաղորդվում էր, որ հենց այս կետի պատճառով են տարաձայնություններ եղել Պոլ Պոգբայի և Դավիդ դե Խեայի հետ:

Սա չի վերաբերում այն ֆուտբոլիստներին, որոնց պայմանագրերն ավելի վաղ են ստորագրվել: Այսպիսի քաղաքականություն ակումբը սկսել է կիրառել միայն վերջին տարիներին:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ   Հունիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031