
««Լիվերպուլը» հրաշալի է խաղում Եվրոպայում: Ինչո՞ւ: «Էնֆիլդ»». Արսեն Վենգեր

«Արսենալի» նախկին գլխավոր մարզիչ Արսեն Վենգերը կարծիք է հայտնել Չեմպիոների լիգայի կիսաեզրափակչում կայացած «Լիվերպուլ» – «Բարսելոնա» հանդիպման մասին (4:0, 0:3՝ առաջին խաղը):
««Լիվերպուլը» հրաշալի է խաղում Եվրոպայում: Ինչո՞ւ: «Էնֆիլդ»: Տնային խաղ: Սա ամենաթեժ մարզադաշտն է Եվրոպայում: Պատասխան խաղ:
Միակ մարզադաշտը, ուր գնալու ցանկություն չկա, «Էնֆիլդն» է: Այստեղ յուրահատուկ մթնոլորտ է»,- ասել է Վենգերը BeIN Sports-ի եթերում, ում խոսքերն է մեջբերում GFFN-ը:
Պատրաստեց Անի Գաբուզյանը