Թրամփը Հունգարիայի վարչապետին հրավիրել է այցելել Վաշինգտոն
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանին հրավիրել է այցելել Վաշինգտոն: Այդ մասին Հունգարիայի կառավարության մամուլի քարտուղար Զոլտան Կովաչը մայիսի 2-ին հայտնել է Twitter-ի իր էջում: Նրա խոսքով՝ Թրամփն Օրբանին Վաշինգտոն է հրավիրել մայիսի 13-ին:
«Օրակարգում են՝ էներգետիկական անվտանգությունը, պաշտպանական համագործակցությունը, երկկողմ հարաբերությունները եւ տարածաշրջանային անվտանգությունը»,- հավելել էԿովաչն իր հայտարարության մեջ:
Ավելի վաղ Հունգարիայում Միացյալ Նահանգների դեսպան Դեւիդ Քոռնսթեյնը The New York Times թերթին տված հարցազրույցում հայտարարել է, որ Թրամփը մտադիր է հարաբերություններ զարգացնել Օրբանի հետ եւ նրան «ուժեղ առաջնորդ» է համարում, հաղորդել է ՏԱՍՍ-ը: