«ՄԻՊ-ն այն կառույցը չէ, որպեսզի գնահատական տա՝ Հայաստանում քաղաքական բանտարկյալներ կա՞ն, թե՞ ոչ». Արման Թաթոյան

«Մարդու իրավունքների պաշտպանը չունի այն իրավական գործիքները, սա այն կառույցը չէ պարզապես, որպեսզի գնահատական տա՝ Հայաստանում քաղաքական բանտարկյալներ կա՞ն, թե՞ ոչ»,- այսօր ԱԺ Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նիստում հայտարարեց Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը՝ պատասխանելով հարցին, թե այսօր ՀՀ-ում կա՞ն քաղբանտարկյալներ։

Ըստ նրա՝ այլ հարց է, որ մարդու իրավունքների տեսանկյունից յուրաքանչյուր հարց իր ուշադրության կենտրոնում է՝ լինի անմեղության կանխավարկածի, պաշտպանության իրավունքի, ձերբակալվածի իրավունքի հարց, և այլն։

«Մենք պատրաստ ենք այդ ոլորտում նույն կերպ աշխատել»,- ասաց Ա.Թաթոյանը։

Անդրադառնալով սոցիալական ցանցերում այլախոհության անհանդուրժողականությանը՝ ՄԻՊ-ը նշեց, որ դա հիմնարար խնդիր է, և բոլորով միասին պետք է լուծել համերաշխությամբ. «Դա խորանալու դեպքում հանգեցնում է հասարակության պառակտման»։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930