Բաժիններ՝

Samsung-ը չեղարկել է Galaxy Fold սմարթֆոնի վաճառահանմանը նվիրված շնորհանդեսները. KBS

Samsung Electronics ընկերությունը հետաձգել է Շանհայում եւ Հոնկոնգում Galaxy Fold ծալովի սմարթֆոնի վաճառահանմանը նվիրված շնորհանդեսները: Ինչպես ապրիլի 22-ին հայտնել է KBS հեռուստաալիքը, սկզբնապես միջոցառումները պետք է տեղի ունենային այս շաբաթ։ Հեռուստաալիքի տվյալներով՝ այս որոշումն ընդունվել էր այն բանից հետո, երբ մի խումբ լրագրողներ, որոնք գաջեթն ստացել էին ակնարկներ գրելու համար, նշել են այն խնդիրները, որոնք առաջացել են դրա օգտագործման ընթացքում: Ընկերությունում չեն մեկնաբանել այս հաղորդումը:

Samsung-ի մամուլի ծառայությունն ապրիլի 18-ին Սեուլում տարածված հայտարարության մեջ հայտնել է, որ ընկերությունն ուսումնասիրում է դիսփլեյի վնասվածքների վերաբերյալ հաղորդումները, որոնք առաջացել են Galaxy Fold նոր շարքի որոշ ծալովի սմարթֆոնների օգտագործման ընթացքում: «Մենք ուշադիր ուսումնասիրում ենք այդ սմարթֆոնները՝ ստույգ որոշելու խնդրի պատճառը»,- նշել է Samsung Electronics-ը: Galaxy Fold-ը Samsung Electronics-ի առաջին ծալովի սմարթֆոնն է:

Ծալած վիճակում սարքը կարելի է օգտագործել որպես հեռախոս, բացված վիճակում այն գործառույթներով փոխարինում է պլանշետի: Գաջեթն ունի երկու էկրան՝ 4,6-դյույմանոց եւ 7,3-դյույմանոց: Առաջինը նախատեսված է սմարթֆոնի ռեժիմով, երկրորդը՝ որպես պլանշետ սարքի աշխատանքի համար, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս