Բաժիններ՝

«Գվարդիոլան չի հաղթում Չեմպիոնների լիգայում, քանի որ նա այլևս չունի Մեսսի». Գուլիտ

«Տերեկի» նախկին մարզիչ և հայտնի հոլանդացի ֆուտբոլիստ Ռուդ Գուլիտը կարծիք է հայտնել Չեմպիոնների լիգայի ¼ եզրափակչից  «Մանչեսթեր Սիթիի» դուրս մնալու և անգլիական թիմի գլխավոր մարիզչ Պեպ Գվարդիոլայի մասին:

«Գվարդիոլան չի հաղթում Չեմպիոնների լիգայում, քանի որ նա այլևս չունի Մեսսի: Սա ստեղծում է շատ մեծ տարբերություն:

Նա փորձեց «Բավարիայում», նա մոտ էր հաղթանակին, բայց չհաջողեց: «Բավարիայի» հետ Բունդեսլիգայի հաղթելը մեծ ձեռքբերում չէ այն պատճառով, որ նրանք հաղթում են Բունդեսլիգայում գրեթե յուրաքանչյուր մրցաշրջանի ընթացքում:

Երբ կատալոնական թիմում բարդ պահեր էին, առաջ էր գալիս Մեսսին: Գվարդիոլայի ժամանակի շատ խաղերում վճռորոշ դեր է խաղացել հենց Մեսսին: Չի կարելի գնել թիմ, որը կանի նույնը:

Ես ափսոսում եմ Գվարդիոլային: Ես տեսնում եմ, թե ինչպես է նա կրքով աշխատում և մոտիվացվում»,- ասել է Գուլիտը beIN Sports-ի հետ զրույցում:

Սիրարփի Աղաբաբյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս